Լա¯վ ինքնապաշտպանություն է


Շվեյցարիայի ոստիկանությունը ոչ մի կերպ չի կարողանում հայտնաբերել թոշակառու մի տղամարդու, որը ծանր վիրավորել է իրավապահին ու փախուստի դիմել£ 67-ամյա Պետեր Հանս Կնոյբյուլին չարացրել է Բիլ քաղաքի իր տունն աճուրդով վաճառելու դատավճիռը£ Նա բարիկադավորվել է տանը և հրաժարվել է ենթարկվել£ Հարևաններին տարհանելուց և տարածքը շրջափակելուց հետո, ոստիկանները փորձել են բանակցել ըմբոստ ծերուկի հետ£ Սակայն գիշերվա ժամը 1¬ի սահմաններում նա հրազենային կրակահերթ է արձակել ու ճողոպրել անհայտ ուղղությամբ£ Նրա որոնողական աշխատանքներում հավաքագրված են հարյուրավոր ոստիկաններ, ինչպես նաև վարժեցված շներ, ուղղաթիռ£ Ոչ մեկը չի կարողանում հասկանալ, թե ծերուկն ինչպես կարող էր դուրս պրծնել շրջափակման խիտ օղակից` անտես մնալով իրեն հետևող տանյակ ոստիկանների ու հատուկ նշանակության ջոկատայինների, այդ թվում և դիպուկահարների, հրշեջ¬փրկարարների, բուժաշխատողների ու քաղպաշտպանության ուժերի ներկայացուցիչների աչքից£ - Ինձ ապշեցնում է այն, որ նա ինչ¬որ Ռեմբո չէ. նա մարդ է, ում 70 տարին կբոլորի£ Նա պետք է որ չափազանց ուժեղ լինի` եթե կարողացավ լարված պահել ոստիկանության բոլոր ուժերին,¬ հայտարարել է Կնոյբյուլի հարևան Պիյեռը£ Հարևաններն ասել են նաև, որ բավական բարձրահասակ, մարզիկի տեսքով այդ մարդն ինքնամփոփ էր, շատ կապված էր իր տանը ու չէր ցանկանում այն վաճառել£