Չավեսին կսպառնա՞ս...


Ինտերնետով Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի հետ դատաստան տեսնելու սպառնալիքներ տարածելու համար ձերբակալվել է ինժեներ¬էլեկտրիկ Հեսուս Մահանոն (հաղորդել է երկրի քրեական ոստիկանության պետ Ուիլմեր Ֆլորեսը)£ Twitter սոցիալական ցանցում Մահանոն տեղադրել է պետության ղեկավարին սպանելու կոչ և շուտով դատական պատասխանատվության կենթարկվի£ Վենեսուելայի իշխանությունները նախկինում բազմիցս հայտարարել էին «տեղի ընդդիմության և արտասահմանցիների» դավադրության մասին` երկրի նախագահի ու Բոլիվարիական հեղափոխության առաջնորդին ստանելու սպառնալիքի նպատակով£ Ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարները, սակայն, հերքում են նման ծրագրերի գոյությունը£ ԻՏԱՌ-ՏԱՍՍ¬ի հաղորդմամբ` նրանք գտնում են, որ Չավեսի դեմ մահափորձ կազմակերպելու վերաբերյալ տեղեկություններն ընդամենը նպատակ են հետապնդում շեղել հանրության ուշադրությունը` անարդյունավետ կառավարումից և երկրի առջև ծառացած իրական հիմնախնդիրներից£