Վրեժխնդիր հեռացվածը


Ամերիկյան` իր մեծությամբ աշխարհում 2¬րդ խոշոր սննդարդյունաբերական Kraft Foods ընկերության Ֆիլադելֆիայի ձեռնարկությունում նախկին դարձած աշխատակցուհու կրակոցներից զոհվել է 2 մարդ (հաղորդել է Associated Press¬ը)£ Անցյալ շաբաթավերջին կնոջը տեղեկացրել են, որ նա ազատված է աշխատանքից, և պահակները նրան դուրս են արել ֆաբրիկայի տարածքից£ 10 րոպե անց կինը ձեռնարկություն է վերադարձել մեքենայով ու կրակահերթ բացել հրազենից` ս պանելով իր նախկին գործընկերներից 2¬ին, մեկին էլ ծանր վիրավորելով£ Իսկ շուրջ 100 աշխատակիցները, կրակոցների ձայնը լսելով, ապահով թաքստոցներ են որոնել£ Րոպեներ անց դեպքի վայր հասած ոստիկանները շրջապատել ու վնասազերծել են հրաձգուհուն£ Ինչպես նշել է ՀԼԸ "ծՏՉՏրՑՌ"¬ն, ԱՄՆ¬ում եզակի չեն դեպքերը, երբ աշխատանքային վեճերն ուղեկցվում են հրազենային կրակոցներով£ Մարտ ամսին, օրինակ, ազատման ենթակա հավաքարարն Օհայոյի նահանգի համալսարանի տարածքում կրակոցով 2 մարդ է սպանել£ Մեկ ամիս անց Թենեսի նահանգում ցածր դասարանների ուսուցիչը ծանր վիրավորել է տնօրենին և ուսմասվարին` իմանալով, որ հաջորդ ուստարում դպրոցի ղեկավարությունն իրեն չի ուզում դպրոցում պահել£