Աշխարհի՞ն, թե մեզ ենք զարմացնում


Օպերայինի հանդիսասրահի տոնական «հանդերձավորումը» ցածրարվեստ, գռեհկահումոր շոուի հանրածանոթ ընթացքում շուտով կորցրեց արտաքին շքեղ փայլը£ Խորացավ ակնհայտ հակասությունը «Կարոտ»¬ի ստանձնած` հոգևոր-մշակութային բարձր արժեքների հանրահռչակման առաքելության ու այն «գեղարվեստականացնողների» կատարողական շնորհների ընդհանուր պատկերի միջև£ Հանդիպակաց պաստառներից մատուցվող տեսանյութի ու մրցանակվող վառ անհատականությունների և իրենց ելույթներով նրանց, իբր, մեծարողների (իրականում` արժեզրկողների) ծայրաբևեռ անհամատեղելիությամբ` երկարաձգվող տաղտո°ւկը գերիշխող դարձավ լեփ¬լեցուն սրահում£ XX դարի մեր մեծերի հզոր միգամածության կարո՞տն էր գուցե այսպիսով խորացվում£ Ռեստորանային ռաբիսի ներխուժումը բեմահարթակ անկասելի դարձավ հատկապես Սոնայի «Երջանկության արցունքներ»¬ով` դառնալով «թագն ու պսակը» «աստղաբիզնեսի» գործընկերուհիների երգեցողության£ Գուցե փարթամ «հայուհին» գինարբուքային էսքտազի գերճիգերով կանացի իր հմա՞յքն էր ջանում ընդգծել` «Կարոտ»¬ի գայթակղության քար, ֆրանսիացի հռչակավոր կինոգործիչ Ժերար Դեպարդիեի տեսադաշտում£ Ի պատիվ վերջինիս` պետք է խոստովանել, որ անբարդույթ բարձրաձայնեց երեկոյի երկարատաղտուկում իրեն գրաված հայկական մշակույթի միանգամայն այլ դրսևորում ների մասին£ Հայկական ջազի ջահակիր Լևոն Մալխասյանի (Մալխասի) դաշնամուրային վիրտուոզ նվագը, Ֆլորա Մարտիրոսյանի ու Թովմաս Պողոսյանի վճիտ ժողովրդական երգը, «Սասուն» ազգագրական համույթի պարը£ Եվ` Ալեքսանդր Հարությունյանի հրաշալի դաշնամուրային կոնցերտը, որի նվագակցությամբ էլ կամեցավ մի փոքր ասմունքել` ի պատասխան իրեն ցուցաբերված շռայլ մեծարանքի£ Ֆրանսիական նուրբ հումորով կատակի տվեց ԱԺ խոսնակի «տոլմայազավեշտը»` արժանապատվորեն մեղմելով «ուտել¬խմելու» իր նախասիրությանը գերհագեցում ապահովելու հայաճգնանքը£ Բումերանգի հանգույն հերթական անգամ ցայտեց աշխարհին զարմացնելու մեր ուռճացող մոլուցքը£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ