Զանգվածային թունավորումներ


Միայն հայերը չէ, որ թուրքական ափերում են ձգտում հանգստանալ£ Պարզվում է նաև, որ միայն հայերի համար չէ վտանգավոր Թուրքիայում հանգստանալը£ Անցյալ շաբաթավերջին, օրինակ, Անթալիայում ՌԴ դեսպանությունը տեղեկություն էր ստացել` առողջարանային Բելեք ավանում ռուս երեխաների թունավորման վերաբերյալ£ Մասնավորապես տեղեկացվել է, որ 15 երեխա հիվանդանոց էր տեղափոխվել բարձր ջերմությամբ£ Եվ մինչ մանրամասները կճշտվեն, ռուսական լրատվամիջոցները հիշեցրել են, որ առժամանակ առաջ նույն Անթալիայի, նույն Բելեքի մեկ այլ հյուրանոցում նույնպես Ռուսաստանից մեկնած երեխաների թունավորման դեպք էր արձանագրվել£