Օբաման հեռացրել է Չերչիլին


Սպիտակ տանը լուրջ վերադասավորումներ են կատարվում£ Իհարկե, փոխվում-տեղափոխվում են ոչ թե պաշտոնատար անձինք, ոչ թե պետության ղեկավարը, այլ նրա բազկաթոռը` բառի ամենաուղղակի իմաստով£ Ջորջ Բուշը նախընտրում էր բազմել «իշխանական» բարձր թիկնաթոռին, բայց ահա իր պաշտոնավարման 2¬րդ տարում Բարաք Օբաման որոշել է այն փոխարինել սովորականով£ Փոխվել է նաև պաստառների ու բազմոցների գույնը. հիմա այնտեղ իշխողը բաց շագանակագույն երանգներն են£ Բրիտանական ռազմանավի բեկորներով պատրաստված նախագահական հայտնի սեղանը, իհարկե, մնացել է տեղում. միայն թե դրա վրա ընտանեկան լուսանկար է հայտնվել£ Ձվաձև կաբինետում էլ Մարտին Լյութեր Քինգի կիսանդրին է հայտնվել. փոխարենը` այլևս այնտեղ չի Ուինսթոն Չերչիլի անդրին (տեղեկացրել է «Դեյլի մեյլը»)£ Բարաք Օբաման վճռականորեն հրաժարվել է իր նախորդ ժառանգությունից. նախագահական կնիքով ու շողարաձակող գորգը, որը նկարել էր Լորա Բուշը, նույնպես այլևս տեղ չունի Ձվաձև կաբինետում£