Առաջատարը` եկվորների քանակով


Եվրամիության երկրներում բնակվող արտասահմանցիներն ամենաշատը Գերմանիայում են բնավորվել (տեղեկացրել է Welt¬ը` վկայակոչելով Եվրամիության Eurostat վիճակագրական ծառայության տվյալները)£ Ընդհանուր առմամբ եվրամիութենական պետություններում ապրում է 31 միլիոն արտասահմանցի£ 2009¬ի հաշվարկներով նրանցից ավելի քան 7 միլիոնը եղել է Գերմանիայի Դաշնությունում, 5,7 մլն¬ը` Իսպանիայում, 4 միլիոնը` Մեծ Բրիտանիայում£ Այս ցանկի 4¬րդ հորիզոնականում Իտալիան է (3,9 մլն), 5¬րդում` Ֆրանսիան (3,7 մլն)£ Այլ խոսքով` բոլոր եվրաերկրներում բնակվող արտերկրացիների 75 %¬ն այս 5 պետություններում են£ Իսկ բոլոր եկվորների 1/3¬ը հենց եվրաերկր ներից են£ Դիցուք, միայն անցյալ տարի Ռումինիայից հեռացել է ավելի քան 2 միլիոն մարդ, Լեհաստանից` 1,5 մլն, Իտալիայից` 1,3 մլն, Պորտուգալիայից` շուրջ 1 մլն£ Ներհոսք է եղել և Թուրքիայից, Մարոկոյից ու Ալբանիայից, ինչպես նաև` Ասիայից, Հյուսիսային ու Հարավային Ամերիկաներից£