Իսրայելը չպետք է ապավինի ԱՄՆ¬ին


Իսրայելում կարծես խորանում է դժգոհությունը, ավելի ստույգ` չգոհանալը Միացյալ Նահանգներից£ Համենայնդեպս, զանգվածային լրատվամիջոցներով արտահայտվող վերապահումներն ավելի շատ «կանխազգուշացման» տպավորություն են թողնում£ Իսրայելյան «Կուրսորի» վերջին հրապարակումներից մեկը մասամբ պարզաբանում է այդ առնչությամբ որոշ հարցականներ£ Ուղղակի բանակցություններ սկսվեցին, և ամեն ինչ հանգեց անիմաստ պաթետիկայի` «Սա խաղաղության հասնելու վերջին հնարավորությունն է, չի կարելի այն ձեռքից բաց թողնել»£ Պաղեստինցիներն ակտիվ գովազդարշավ են վարում£ Այդ ամենն, իհարկե, շատ հաճելի է, բայց այնուամենայնիվ, գաղտնի մի կասկած է սողոսկում. ինչո՞ւ պաղեստինյան վերնախավը չի դադարում սպառնալ, թե եթե Իսրայելը համարձակվի մինչև շինարարությունը սառեցնելու ժամկետի ավարտը թեկուզ մեկ տուն կառուցել հրեական բնակավայ րերում, ապա պաղեստինցիք կդադարեցնեն իրենց մասնակցությունը բանակցություններում£ Մեկ տան համար նրանք պատրա՞ստ են կորցնել «խաղաղություն ձեռք բերելու վերջին հնարավորությունը»` ձեռքից բաց թողնել «բռնազավթումից ազատ» անկախ պաղեստինյան պետություն ստեղծելու վերջին հնարավորությունը£ Սրանում առկա՞ է առողջ բանականության թեկուզ մեկ կաթիլ£ Բայց սա մի քանի տրամաբանական բացատրություն ունի£ Ասենք` նրանք համաձայնություն չեն ուզում, նրանք շահագրգիռ են, որպեսզի մենք թպրտանք «բռնազավթումի» ճահիճում, ու դրա արդյունքում աշխարհը նրանց պետություն կմատուցի` առանց Իսրայելի հետ պայմանագրի£ Կամ խոսքը սին սպառնալիքների մասին է, որոնք նախատեսված են նորանոր զիջումներ կորզելու (օրինակ` Իսրայելյան «սահմանափակ» նահանջ)£ Եվ կամ` նրանք հրաշալիորեն իրենց հաշիվ են տալիս, որ քանի դեռ Գազայում ղեկավարում է ՀԱՄԱՍ¬ը (որը ղեկավարում է պաղեստին յան ինքնավարության համարյա 40 %ը¬), անկարելի է Իսրայելի հետ որևէ համաձայնության հասնել£ Ինչպիսին էլ լինեն պաղեստինյան դիրքորոշման պատճառները, Նեթանիյահուն, ի տարբերություն նրանց, հանդես չի գալիս այնպիսի հայտարարությամբ, որ եթե թեկուզ մեկ ահաբեկչություն էլ կատարվի, Իսրայելը դուրս կգա բանակցային գործընթացից£ Մեր աջ արմատականները, բնականաբար, շատ կցանկանային, որ այդպես լիներ£ Այս առումով նրանք նման են պաղեստինցիներին£ Սակայն մի պահ թողնենք պաղեստինցիներին և հիշենք, որ այս տարածքներում շինարարությունը սառեցնելու գաղափարի հեղինակը նախագահ Բարաք Օբաման էր` դեռևս այն օրերին, երբ նա աներևակայելի համբավ էր վայելում և հսկայական քանակի երկրպագուներ ուներ, երբ նրան դեռևս համարում էին աշխարհի իմաստուն փրկիչ£ Ինչո՞ւ որոշվեց մեկ տարով սառեցնել շինարարությունը£ Որովհետև դրա իմաստն այն էր, թե մեկ տարում Իսրայելն ու պաղեստինյան վարչակարգը մշտական կարգավորման պայմանագիր կկնքեն£ Իսկ դա իր հերթին կօգներ ԱՄՆ¬ին` լուծել իր հիմնախնդիրները մերձավորարևելյան տարածաշրջանում£ Սակայն անցել է մեկ տարի ու ոչինչ չի եղել. «անուղղակի բանակցությունների» գաղափարը տապալվել է£ Հիմա ամեն ինչ հանգում է «ուղիղ բանակցությունների» ձևաչափին£ Մեկ տարվա ընթացքում (դա Օբաման է ցանկանում) կողմերը մշտական կարգավորման նախնական համաձայնագիր կկնքեն£ Թե ի՞նչ կլինի մեկ տարի հետո` ոչ¬ոք չգիտի£ Բայց մեզ հայտնի է, թե մեր տարածաշրջանում ինչ հիմնախնդրի առջև է կանգնած Միացյալ Նահանգները. Իրանը շարունակում է առաջ տանել միջուկային ծրագիրը` արհամարհելով Օբամային, Իրաքը գտնվում է անիշխանության եզրին£ Թուրքիան սկսել է արմատական դիրքեր գրավել ու մերձեցել է իրանա-սիրիական առանցքին. Հըզբոլան ավելի է ուժեղացել` ռազմական ու քաղաքական առումով. ամերիկացի զինվորները ավելի ու ավելի խորն են ընկղմվում աֆղանական ճահճում£ ԱՄՆ¬ին չհաջողվեց նաև առանցք ստեղծել արաբական ոչ ծայրահեղական վարչակարգից£ Ու դրա համար մենք չպետք է մոռանանք, որ թեկուզ ԱՄՆ¬ն մեր կարևոր և միակ դաշնակիցն է, բայց մեր ճակատագիրը մենք չենք կարող օտար ձեռքերին վստահել£ Մեր ճակատագիրը պետք է ինքներս որոշենք£