Անձրևոտ օր էր, երբ գնաց


Ի՞նչ եղան «Զեյթուն» ջոկատի տղաները` 1992 թ. իրենց վերջին մարտից հետո (և ոչ միայն «Զեյթուն» ջոկատի)` մնում է անհայտ£ Նրանց հարազատները դեռևս սպասում են իրենց զավակներին, ամուսիններին ու եղբայրներին... Ջոկատի հրամանատար Յաշա Շելունցի խիզախության, անցած մարտական ուղու մասին շատերը գիտեն£ Այսօր էլ նրա կինը` Ծովիկ Սաղաթելյանը, ծանր ապրումներով ու աղոտ հույսով ամուսնու վերադարձն է երազում£ Մեր զրույցը երկարում է. կինը ավելի հաճախ լռում էր, քան խոսում. ասես փորձում էր հիշել դեպքերի մանրամասներ£ Չմարող դառնություն կար նրա բառերում£ - Անձրևոտ օր էր, երբ գնաց... Ծովիկը նորից լռում է. արցունքներն են խեղդում կոկորդը... - Յաշան ծնվել է 1960 թ. դեկտեմբերի 10¬ին Շահումյանում£ Նա բարի, նվիրված, բայց խստաբարո մարդ էր£ Նրա համար գլխավորը հայրենիքն էր£ 1985¬ին ամուսնացանք, մեկնեցինք ՌԴ£ Շարժումը նոր էր սկսվել, երեխաներս` Վլադիմիրը և Զիտան, փոքր էին£ Կտրուկ որոշեց, ու վերադարձանք£ 88¬ից շարժման մեջ էր, իր գործերից քիչ էր խոսում, երբեմն ասում էր. «Մենք տալու ոչինչ չունենք, պետք է վերցնենք մեր հողերը»£ Երիտասարդ կամավորների համար ափսոսում էր` ասելով. «Մենք գոնե երեխաներ ունենք, նրանց կյանքն առջևում է»£ Երբ կազմավորվել էր «Զեյթուն» ջոկատը, ինքն էր տղաների հետ աշխատանք տարել£ Տանը քիչ էր լինում, երբեմն նախատում¬հորդորում էի, որ չգնա£ Պատասխանում էր. «Ո՞նց չգնամ, իսկ մեր հողերը... Տղաներն իրենց ունեցվածքն են վաճառում, փամփուշտներ գնում, ես չգնա՞մ... Միայն տեսնեմ մեր հողերն ազատագրված»£ «Զեյթուն» ջոկատի հրամանատար Յաշա Շելունցը մարտական մկրտությունն ստացել է հայրենի Վերին Շեն գյուղում, մասնակցել է Բուղջուլուխի, Մանաշիդի, Կարաչինարի, Վերին Շենի, Քաջավանի, Կարմիրավանի թեժ մարտերին£ - Նա գիտակցելով գնաց£ Միշտ հաղթանակած է վերադարձել£ 7 տարվա ընթացքում հասցրել էինք միմյանց լավ ճանաչել, թերևս մինչև այսօր անցյալով չեմ խոսել նրա մասին£ Գիտեմ` մի օր գալու է£ Նա շիտակ, ընկերասեր մարդ էր, լավ ամուսին ու հայր£ Դեռևս փնտրում եմ մարդկանց, ովքեր ինչ¬որ բան կիմանան Յաշայի մասին£ 1992 թ. հունիսի 29¬ին շատերը մասնակցեցին այդ թեժ մարտին, և անհայտության շղարշով պատվեց նրանց կյանքի վերջին էջը£ - Էսօրվա պես հիշում եմ` անձրևոտ օր էր, երբ գնաց. որդիս լալիս էր, զենքը չէր տալիս... Հաճախ ասում եմ` զոհերի հարազատների համար գուցե ավելի հեշտ է, քան անհայտ կորածների£ Երբ Եռաբլուր եմ գնում, ուզում եմ այնտեղ հանգչող բոլոր ազատամարտիկներին ծաղիկներ տանել. խոնարհվում եմ նրանց շիրիմների առջև£ Հրամանատարի կյանքի վերջին օրերի մասին ափսոսանքով պատմեց զինակից ընկերը` Թալիշի ինքնապաշտպանության մարտական ջոկատի հրամանատար, այսօր «Թալիշի պաշտպան» վետերանների հասարակական կազմակերպության նախագահ, փոխգնդապետ Միքայել Ապրեսյանը£ Կազմավորելով «Զեյթուն» ջոկատը, Յաշան մեկնեց հայրենի Շահումյանը պաշտպանելու£ Այդ շրջանում նա մշտապես եղել է բոլոր մարտական գործողությունների մասնակիցը£ Հանդիպեցինք հունիսի 25¬ին, ազատագրեցինք Կարմիրավան գյուղը£ 1992 թ. հունիսի 28¬ի երեկոյան նախապատրաստական աշխատանքներ տարանք, կենտրոնացրինք մեր ուժերը£ Հաջորդ օրը պետք է հարձակվեինք Լենինավան ու Հասան Ղայա ուղղություններով£ Ցավոք, ինձ համար անհայտ պատճառներով ամեն ինչ ձախողվեց£ «Զեյթուն», «Հասան Ղայա», «Արմավիր» ու «Արաբո» միացյալ ջոկատը շուրջ 70 հոգի, ընկավ շրջափակման մեջ£ Առ այսօր նրանց ճակատագիրն անհայտ է£ Լենինավանի ուղղությամբ գնացող 80 հոգանոց ջոկատը, որտեղ նաև ինքս էի, անսպասելի շրջափակման մեջ հայտնվեց, բայց մի կերպ կարողացանք ճեղքել այն£ Յաշան խիզախ տղա էր£ Ցավոք, պատերազմում լինում են և° զոհեր, և° վիրավորներ, սակայն կրկնակի է ցավը, որ մեր քաջերից ոչ մի լուր չունենք£ Սակայն չգիտես ովքեր, չգիտես` ինչ նպատակով ամեն տարի հունիսի վերջերին բազմաթիվ սուտ լուրեր են տարածում, թե տղաներն այստեղ են, այնտեղ են£ Բայց ոչ ոք ճիշտ տեղեկություն դեռևս չի տվել£ Ինձ համար դա մեծ ցավ է£ Ու բոլորի համար է ցավալի£ Չի կարելի անպատասխանատու լուրեր տարածել և է°լ ավելի ծանրացնել նրանց հարազատների` առանց այդ էլ չամոքվող տառապանքը£

Նաիրա ԲԱԴՈՅԱՆ