Հ Ա Յ Ր Ե Ն Ա Կ Ա Ն Չ


r «youtube» ցանցում շրջանառվող տեսանյութն, ամենայն հավանականությամբ ադրբեջանական, կամ առնվազն ադրբեջանաոճ հերթական զառանցամտությունն է: Տեսանյութի ցածր որակը թույլ չի տալիս պարզորոշ տեսնել իբր ճնշումների, ծեծի և ստորության ենթարկվող ՀՀ ԶՈւ համազգեստով երիտասարդների դեմքերը: Հստակ չեն լսվում նաև հայերեն խոսքեր կամ արտահայտություններ: Սակայն, քանի որ շրջանառվող տեսանյութում պատկերվածները Հայկական բանակի համազգեստով են, այն մեծ վրդովմունք է առաջացրել հասարակության շրջանում: ՀՀ պաշտպանության նախարարությունը խստագույնս դատապարտում է ՀՀ զինված ուժերի վարկաբեկմանն ու հեղինակազրկմանն ուղղված նման կարգի նյութերի պատրաստումը և կանխամտածված տարածումը: ՀՀ պաշտպանության նախարարությունը համապատասխան միջոցներ է ձեռնարկել տեսանյութի հավաստիությունը ճշտելու, պատկերվածների ինքնությունը պարզելու և հեղինակներին հայտնաբերելու, բռնություններ կիրառողներին պատժելու ուղղությամբ: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչություն