ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ


Ասեղնաբուժությունը ցավեցնող է, բայց` ապաքինող Ըստ վերլուծաբանների` Հայաստանի հետ ռազմաքաղաքական համագործակցության պայմանագիր կնքելով` Ռուսաստանն Ալիևին «ենթարկեց» ասեղնաբուժական թերապիայի` հիսթերիկ ջղաձգումները և «ընկնավորության» նոպաները կանխելու նպատակով£ Պատճառը քամին չէր, այլ` Ալիևի մեղքերը Ռ. Հախվերդյանի երգի նմանությամբ Դու կարծում ես այդ քամի՞ն էր Պատռում դրոշդ «ազգային». Դա քո գործած ողջ մեղքերն են, Որ երբեք քեզ չեն ներվի... Վերածվեց «գազը թողած» պետության Ի. Ալիևը նավթագազային խաղերում այնքան սխալներ թույլ տվեց, որ գերտերությունների աչքում Ադրբեջանն իր նշանակությամբ արդեն գազը թողած պետություն ա£ Ժողովրդի թերահավատ գնահատականը` գնաճի վերաբերյալ Գնաճ ա, թե «թերաճ» ա` Դզած ա ու փչած ա£ Մարդիկ էլի վերհիշեցին Թումանյանի խոսքերը - Մեր ուզածն ինչ է, մի կտոր սև հաց, Էն էլ հրե¯ն հա, երկնքից կախված... «Կիկոսը» նորովի և ոչ հնարովի - Գնացի հացի, Դողացի ահից, Մի թերքաշ բոքոն, Իսկ գինը «Պոպոզ»£ «Կոմպենսացիա» ռուսական ձևով Ռուսները զենքը տվեցին, հացը կտրեցին£ Ոտքերդ վերմակիդ չափով «մեկնիր» Թուրքական իշխանությունները` մեկ սխալը մյուսի հետևից թույլ տալով, միայն հայ¬ռուսական պայմանագրի կնքումից հետո ուշացումով հասկացան, որ իրենց ոտքերը «յորղանից» դուրս են մնացել£ Կարևորը ոչ թե արտաքինն է, այլ գաղափարների նմանությունը Թե ինչու են Գորբաչովը և Քոնդոլիզան մեկնում Վրաստան, հասկանալի է£ Մեկը ԽՍՀՄ¬ն է քանդել, մյուսը` այսօրվա Ռուսաստանն էր ուզում «քանդել»£ Բայց, ախր հեչ սազական զույգ չեն£ Մեկը սպիտակամորթ, կարճահասակ, մյուսը` սևամորթ ու բարձրահասակ£ Թե ինչ ասաց Թբիլիսիում Սահակաշվիլին` Քոնդոլիզային Լիզա¯... Քոնդոլիզա¯... Մոննա Լիզա¯... Ծանոթացնեմ... Սա ձեր երկրից մեզ մատուցած «Ծաղիկների» «անալիզնա», Իսկ դրան կից Վրաստանի «դիագնոզնա»£ Դիտարկում` Բենդերի ոճով «Ոսկե հորթը» 2010 ՄԱԿ¬ում եփվելիք ադրբեջանական «բորշչի» մեջ լող են տալու Ալիևի խորտակված հույսերի վերջին բեկորները£ Ոչ մի աճուրդ. Ռուսաստանը չի «սնանկացել» Ըստ քաղաքագետների` մինչ ԱՄՆ¬ը փորձում էր աճուրդի հանել մեր տարածաշրջանը, Ռուսաստանը «մանրից» այն սեփականաշնորհեց£ Հեյդար օղլու տխուր խոհերը կամ անհեթեթությունները չեն ընկալվում Չարենցաբար Այս աշխարհում չհասկացավ ոչ ոք մեզ. Ռուսիան խնդաց, Պարսկաստանը ծիծաղեց, Իսկ Եվրոպան քամահրանքով մոտեցավ. Միայն Թուրքիան մշուշում «համբուրեց», Իսլամական երկրներն էլ բարևեցին կիսաձայն£

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ