Ոստիկանությունն ահազանգում է


Գերմանիայի քրեական ոստիկանության Դաշնային վարչությունը տագնապ է հնչեցրել£ Գերատեսչության տվյալներով` երկիրը հեղեղել են իսլամացի արմատականները` առնվազն 400 հոգի£ Նրանցից շատերը պատրաստականություն են անցել մահապարտների, այդ թվում` աֆղանա-պակիստանյան սահմանային ճամբարներում£ Այս մասին «Տագեշպիգել» թերթին պատմել է քրգործերի վարչության պետ Յորգ Ցիրկեն£ Նրա տեղեկատվությամբ` նրանցից ավելի քան 130¬ը «առանձնակի սպառնալիք են ազգային անվտանգության» համար. ցանկացած պահի նրանք պատրաստ են լուրջ հանցագործություն կատարել` քաղաքական դրդապատճառներով£ Մյուսներին կարելի է համակիրներ ու խրախուսողներ համարել. նրանց շարքերում կան նաև ահաբեկչական ընդհատակի հովանավորներ£ Ցիրկեն անհանգստացնող փաստեր է նշել. - 90¬ական թվականներին Գերմանիան այն երկիրն էր, որտեղ ահաբեկիչները կարող էին թաքնվել£ Հետո այն սկսեց վերածվել հնարավոր գործողությունների նախապատրաստման հրապարակի£ Իսկ հիմա ինքն է դառնում գրոհների հավանական թիրախ£