Պայթյունի մասին իմացել են նախապես


Վլադիկավկազում անցյալ շաբաթ տեղի ունեցած ողբերգական այդ դեպքը չէր կարող պատահականության արդյունք լինել£ Առաջիկայում ու հետագայում, իհարկե, նոր մանրամասներ ի հայտ կգան£ Սակայն առաջին տեղեկատվությունը, թերևս, միջադեպի հետ չառնչված ու դեպքի վայրում չեղած ուղևորների պատմածներն են£ Երթուղայինների ուղևորներին այդ օրը խորհուրդ տվողներ են եղել, որ քաղաքի կենտրոն չգնան£ Երթուղայիններից մեկը Կաբարդինո - Բալկարիայից Հյուսիսային Օսեթիա էր մեկնում£ Առավոտյան ժամը 8¬ին` պայթյունից մոտ 3 ժամ առաջ, վարորդն անսպասելիորեն մեքենայից իջեցրել է ուղևորներին` վերջին կայարան չհասած (տեղեկացրել է «Նովայա գազետա»¬ն)£ Թե ինչու է այդպես վարվում հարցին ի պատասխան, նա բացատրել է, որ այլևս չի կարող շարունակել ճանապարհը£ Բայց նաև ուղևորներին խորհուրդ է տվել Վլադիկավկազի կենտրոն ու հատկապես կենտրոնական շուկայի տարածք չգնալ, որովհետև այդ օրն այնտեղ խոշոր ահաբեկչություն կարող է տեղի ունենալ£ Հիշեցնենք, որ ականապատված ավտոմեքենայի պայթյունի հետևանքով շուրջ 2 տասնյակ զոհեր եղան ու ավելի քան 130 մարդ վիրավորվեց£ Հանցագործության վայրում հայտնաբերվել է վարորդի` ահաբեկիչ-մահապարտի դիակը£ Նույն օրը ձերբակալվել էին ևս 3 հանցակիցներ, որոնցից մեկի անունով էլ հենց գրանցված է եղել ավտոմեքենան£