Հա՞ որ...


ԸՍՏ կանխատեսումների` թանկացումների նոր ալիքը չի շրջանցելու նաև բենզինի շուկան£ Գազի և էլեկտրաէներգիայի գների կտրուկ բարձրացման մասին լուրերը զգալիորեն ոգևորել են նաև վառելիք ներկրողներին, և վերջիններս ձգտում են հետ չմնալ գնաճային մրցավազքից£ Թեև բենզինի և դիզվառելիքի մանրածախ վաճառքի գներն այս ոլորտի տնտեսվարողները մշտապես արտարժույթի կուրսի տատանումներով են պայմանավորել, սակայն, ինչպես հայտնի է, արդեն տևական ժամանակ դոլարի կուրսն անփոփոխ է£ ՀԱԿԱՌԱԿ Կենտրոնական բանկի ճիգերին, տրանսֆերտների շարունակական աճը խանգարում է դոլարի արժևորմանը£ Բենզին ներկրողներն էլ հավանաբար հաշվարկել են, որ եթե դրսից գումարների հոսքն ավելացել է, ուրեմն սպառողների համար յուրաքանչյուր լիտրի դիմաց 10-20 դրամ ավել վճարելը բոլորովին էլ դժվար չի լինի£ ԷԼԻՏԱՐԱՇԻՆՈՒԹՅԱՆ ոլորտում կասկածելի համարում ունեցող «Գլենդել Հիլզի» գործունեության վերաբերյալ բացահայտումները շարունակվում են£ Այս կազմակերպութ յան` նորերս շահագործման հանձնած շենքերի առաստաղները շաբաթներ առաջ անսպասելիորեն փլվեցին£ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ անորակ բնակարաններ ստացած գյումրեցիներին «Գլենդել Հիլզը» լռելու դիմաց կաշառքներ է առաջարկել£ Սակայն պարզվում է, որ այս կազմակերպությունը միայն տանիքներ կառուցելիս անփույթ չի գտնվել, և դիցուք մի ամբողջ թաղամաս է շահագործման հանձնել` առանց ջրատարներն ու կոյուղատարները փորձարկելու£ Հետևանքները թերևս դժվար չէ պատկերացնել£ Եվ եթե Քաղաքաշինության նախարարության բնակարանաշինության գործընթացը վերահսկող մասնագետները հաջողութ յան չհասնեն (ինչի հավանականությունը խոստովանենք, որ փոքր է), ապա նորակառույցներում բնակարաններ ձեռք բերած գյուղացիներին ոչինչ չի մնա, քան նախկին տնակները վերադառնալ` աղետից հետո նոր աղետի ամենօրյա վտանգից զերծ մնալու հույսով£ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ նախընտրական¬զանգվածային սպանություններ են սկսվել£ Խորհրդարանական ընտրությունների պաշտոնական մեկնարկն արյունալի ընդհարմամբ է նշանավորվել Իսմայիլի շրջանի այն գյուղում, որը գործող խորհրդարանի պատգամավոր Նովրուզ Ասլանովի ծննդավայրն է£ Միջադեպի մասնակիցներն ու հինգ զոհերը վերջինիս ու Ադրբեջանի Արտակարգ իրավիճակների նախարար Ք. Հեյդարովի ազգականներն ու մերձավորներն են£ Պարզվել է, որ նախընտրական կողմնորոշումների շուրջ լարումներն այստեղ վաղուց են սկսել հասունանալ, և տեղի ունեցածն ընդամենը խորացող թշնամանքի չնախատեսված դրսևորում կարելի է համարել£ Փորձագետները նշում են, որ նման հրաբխային շրջանների թիվն այս ընտրություններից առաջ բավական մեծ է£