Երկնագույն վայրիվերումներ Եթե շատ սպառեինք, քի՞չ էինք վճարելու


Սոցիալապես անխոցելի խավեր մեր երկրում հավանաբար արդեն չկան£ Այսուհանդերձ, կառավարության վերջին որոշումներից մեկը նորից ուղղված է հատկապես այն մարդկանց սոցիալական բեռի թեթևացմանը, ում առաջին հերթին ենք նկատի ունենում` նշված արտահայտությունը լսելիս£ Նոյեմբերի 1¬ից բաշխվելիք բավական կլորիկ գումարի հատկացումը թե որքանով կնպաստի հանրության թեկուզ այս հատվածի անմխիթար վիճակի մեղմմանը և որքանով կթեթևացնի ապրիլի 1¬ից թանկացած գազի նոր սակագնի ծանր բեռը` դժվար է ասել£ Ի վերջո, թեև սոցիալապես խոցելի համարվող մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի ամեն ամիս մի քանի հազար դրամ ավելի շատ նպաստ ու թոշակ կստանա, այսուհանդերձ պարզ է նաև, որ թոշականպաստային այդ հավելումներին մշտապես նախորդում ու հաջորդում է այնպիսի գնաճ, որ իշխանությունների այդ բարի կամքն էլ զրոյացվում է£ Արդյունքում նշված գումարների ազդեցությունը մեծամասամբ խորհրդանշական իմաստ է ձեռք բերում£ Մանավանդ, որ գազի սակագինն այդպես էլ չի հասցնում «հնանալ», և խոցելիների հատկացումների աճին զուգընթաց` հայտնի է դառնում, որ մեր հյուսիսային բարեկամը երկնագույն վառելիքի գործող սակագինն առաջիկայում էլի է նորացնելու£ Իսկ որպես «հիմնավորում»` նշվում է, թե ռուսական «Գազպրոմի» պատասխանատուներն իրենց ոչ այնքան խոշոր գործընկերոջ` Հայաստանի ստացած¬սպառած գազի ծավալներն են ամփոփել ու… չարացել£ Պարզվել է, որ վերջին ԹԱՆԿԱՑՈՒՄԻՑ հետո երկնագույն վառելիքի սպառումը մեր հանրապետությունում զգալիորեն` շուրջ 11,5 տոկոսով, նվազել է£ Հետաքրքիր է, որ նշված իրողությունից «Գազպրոմում» զարմացել են կամ այդպես են ցույց տալիս, քանի որ սպառման ծավալների անկումն իսկապես անխուսափելի կարելի էր համարել, և հերթական գնաճի հենց սկզբում դժվար էր միայն տեղի ունենալիքի վերաբերյալ ստույգ թիվ ու տոկոս նշել£ Պնդել, թե բիզնես կոչվածի պարզագույն օրենքները «Գազպրոմում» լավ չեն պատկերացնում, սխալ կլինի, բայց իրողությունն այն է, որ հերթական գնաճի հիմնական (եթե չասենք` միակ) հիմնավորումը հենց վերոնշյալն է` վատ սպառումը£ Թե ինչ հետևանքներ կարձանագրվեն 180¬ից 303 դոլար թռիչքի արդյունքում, դժվար չէ պատկերացնել£ Սրանով հանդերձ` գազամատակարար ընկերությունն իր հին խոստումը թեև աստիճանաբար, բայց մինչև վերջ է իրագործում. Հայաստանին գազ է մատակարարվելու եվրոպական գներով£ Թեև քիչ հավանական է, որ անգամ 303 դոլարը վերջնական սակագինն է, և հաջորդելիք ապրիլի 1¬երը նոր գնաճով չեն նշանավորվելու£ Իր հերթին, բացի հերթական թանկացման լուրը փոխանցելուց, «Հայռուսգազարդն» առայժմ ծպտուն չի հանում£ Այստեղ լավատեսորեն պնդում են, թե արդեն ավելի քան 600 հազար բաժանորդ ունեն, և հերթական գնաճային թակարդում հայտնվածների թիվն այս տարի աճել է 8,5 հազարով£ Կարելի է եզրակացնել, որ մարդիկ «Հայռուսգազարդի» բաժանորդ դառնալով հանդերձ, խնայողաբար են վառելիքի այս տեսակն օգտագործում£ Արժե ընդգծել նաև, որ նման արդյունք գրանցվել է այն ժամանակահատվածի համար, երբ 38 տոկոսով էր թանկացել£ Չմոռանանք, որ «Հայռուսգազարդը» բաժանորդների ահռելի քանակ ձեռք գցեց այն ժամանակ, երբ 1 խոր. մ¬ի գինն ընդամենը 56 դրամ էր£ Իսկ այս չափանիշով հերթական գնաճը կհավասարվի 400 %¬ի£ Ասել է թե` հիմա ավելի, քան նախորդ ամիսներին, «Գազպրոմի» սպասելիքները չեն իրականանալու, քանի որ արդեն հայտարարված 303 դոլարը տոկոսային առումով շատ ավելի մեծ թվով է արտահայտվելու£ Ընդունենք, թե մասնավոր տրանսֆերտների շարունակական աճը մեր հայրենակիցներին հնարավորություն կտա «Հայռուսգազարդի» ծառայությունից ընդհանրապես չհրաժարվել£ Սակայն, եթե խոսքը միայն նշված ծառայության դիմաց վճարվելիքի մասին լիներ, դեռ կարելի կլիներ փոքր¬ինչ լավատեսությամբ նայել թվերին ու իրականութ յանը£ Ի վերջո, ընթացիկ տարվա համար արձանագրված ընդամենը 7 տոկոսի գնաճին որևէ մեկն այլևս չի հավատում, քանի որ վիճակագրությունն ու այն, ինչը մարդիկ ամեն օր են տեսնում, աստիճանաբար ավելի ու ավելի մեծ անհամամասնությամբ է առանձնանում£ Այս առումով հայտնի է, որ ԱՊՀ երկրների շարքում մեր հանրապետությունը ռեկորդակիրների եռյակն է եզրափակում£ Ընդ որում, 7 տոկոսի գնաճային ցուցանիշը, որը նման առաջավոր հորիզոնական է մղել մեզ, վաղուց անիրական է համարվում£ Իսկ գազի նոր սակագինը բացարձակ ռեկորդակիր կդարձնի… Սակայն ամենահրատապը գնաճի անկասելի թվացող տեմպը շրջանցելուն միտված նոր քայլերի ձեռնարկումն է£ Այնպես, ինչպես ոչ վաղ անցյալի «հակաճգնաժամային ծրագիրն» էր, որը թեև չչեզոքացրեց ճգնաժամը, սակայն գոնե կարողացավ մեղմել նրա ազդեցությունը£

Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆ