Սիրելի° ընթերցող


Կանգ առ, խնդրում եմ, թերթի այս փոքրիկ հատվածի վրա, քանզի մեր ժամանակներում դեռ կան կրթական օջախներ, որտեղ անշահախնդիր, նվիրական սուրբ մոտեցում կա յուրաքանչյուր աշակերտի հանդեպ... Խորին շնորհակալություն եմ հայտնում Գևորգ էմինի անվ. թիվ 182 միջն. դպրոցի տնօրեն տիկին Ա. Ասատրյանին, փոխտնօրեն Լ. Ալավերդյանին, ուս. մասի վարիչ Ա. Հովսեփյանին, դասղեկ Գ. Մելիքյանին, Բ. Բագդասարովնային, Գ. Բեռոյանին, Ն. Գևորգյանին, Կ. Մարգարյանին, Գ. Սարկիսովնային, Մ. Խաչատուրովնային, Կ. Անուշավանովնային և անուններ էլի, էլի... նրանց բարեխիղճ ու սրտացավ մոտեցման համար: Քանզի նրանց ի վերուստ տրված է եղել լավ ուսուցիչ, լավ մանկավարժ և ամենադժվարը կյանքում` լավ մարդ լինելու այդ բարձր կոչումը: Տարիներ շարունակ լինելով դպրոցում` ես ականատես եղա դպրոցի պարզ, մաքուր, անշահախնդիր ու շիտակ մանկավարժ-աշակերտ, ուսուցիչ և ծնող հարաբերություններին, որտեղ իրենց անմնացորդ նվիրական սուրբ գործն են անում այս մարդիկ` ուսուցչի այդ դժվարին պարտականության մեջ: Եվ ահա, այստեղ է, որ համոզվում ես` դպրոցը երկրորդ տունն է, իսկ ուսուցիչը` երկրորդ մայրն աշակերտի համար: Ես գլուխ եմ խոնարհում Ձեր առաջ և տարիներ անց ես կտանեմ ինձ հետ մի թել ձեր ճերմակ-ճերմակ մազերից, որը գուցե և, եղել է իմ մեղքով... Դուք` հավերժ ուսուցիչ, ես` հավերժ մնալով աշակերտ Ձեզ համար... 4-րդ Ա դասարանի աշակերտ` էրիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Ծնող` Վարյա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ