ԴԺՎԱՐ Է ՀԱՎԱՏԱԼ...


Գործարար միջակությունների, արտոնյալ սնամեջ կուռքերի պարտադրվող պաշտամունքի մեր օրերում ակամա հայտնվում ես ցածրորակ մշակութային արտադրանքի «հիթշքերթի» խուռներամ հորձանքում, եթե փորձում ես ամենօրյա հոգևոր լիցքերով լրացվելու բնական ինտելեկտուալ պահանջդ հագեցնելու նկատառումով հաստատուն պահել-պահպանել պարբերական շփումներդ ընթացիկ մշակութային կյանքի հետ: Ցանկացած նոր իրադարձություն, նախաձեռնություն (դժվարանում եմ ասել` երևույթ)` ներկայացում, կինոժապավեն, համերգային ծրագիր, փառատոն, գեղանկարչական ցուցահանդես….. բորբոքում է հետաքրքրությունդ, գայթակղում: Ներգրավվում ես նորահայտ միջոցառման շրջապտույտում, մանկան անմիջականությամբ արտասովոր թարմ տպավորություններ, վառվռուն գույներ փնտրում: Եթե անկեղծ ես քո ձգտումներում, ու մարդկային նկարագիրդ իսպառ չի խաթարվել սնապարծությունից, նախանձից, հավակնոտությունից կամ մեկ ուրիշ նսեմացնող արատից, կարողանում ես համեստ հոգևոր կերակուր հայթայթել: Առերևույթ ապարժեք թվացող կամ ուռճացված գովազդվող մշակութային որոշ իրողութ յուններում չմարող լավատեսությամբ պրպտում ես հուսադրող կայծեր: Երդվյալ հոռետեսների ժխտողական անդրդվելիությունը մերժելով` երբեմն ինքդ փոքր-ինչ գերագնահատում ես տեսածիդ-լսածիդ-կարդացածիդ նշանակությունը: Միմիայն մեկ պատճառով: Դիմակազրկման համաճարակի ներկայիս վտանգավոր գերիշխանության պարագայում մարդ արարածի հոգևոր զարթոնքի, ուրեմն և` գիտակցական հասարակական հանրօգուտ ակտիվության ավելի ազդեցիկ խթան առայժմ չես տեսնում մշակութայինից զատ: Եվ կառչում ես այդ հուսադրող մտքիցդ որպես փրկօղակից: Աներկբա հավատում ես տաղանդի ու գունագեղ երևակայության պոռթկումի նույնիսկ ամենամոտավոր կանխանշաններ ի հայտ բերող արվեստագետների ստեղծագործական ներուժին, բյուրեղացող վարպետությանը, փառասիրական նկրտումները ստվերող մարդկային վեհ նկարագրին, ազնիվ մղումներին: Հավատում ես` բարձրարժեք հոգևոր-բարոյական սնունդի խնամքով հավաքած փշրանքներդ, բարենպաստ հանգամանք ներում, անկշռելի ու անչափելի հզորություն ձեռք կբերեն: Եվ, այսպիսով, հնարավոր կլինի ազատագրվել վերջին տասնամյակներում մեզ համառորեն մատուցվող, մտավոր-բարոյական թմբիրի հասցրած մասսայական արվեստի վատորակ արտադրանքի այժմ անկասելի թվացող ավերածություններից: Հավատդ ամրապնդվում է, երբ նոր ստեղծագործություններում անզեն աչքով նկատում ես ասպարեզի վրա եղած որոշ արվեստագետների մտահորիզոնի ընդլայնումը, հումանիստական վեհ գաղափարների տեսանկյունից համամարդկային, բոլոր ժամանակներում հրատապ, կենսափորձային ենթաշերտերի փնտրտուքը, քաղաքացիական արդարամիտ սկզբունքայնությունը: Արդի գործող թատրոններում հույսիդ ծիլերի հոգատար պահպանման օրավուր ավելի պարարտ հող ես գտնում` հանապազօրյա հացի պես կարևոր: Այդուհանդերձ, երևի թե կարծրացած պահպանողականությանդ սովորույթի ուժով, առավել մեծ ակնկալիքներ ես փայփայում համընդհանուր միջազգային ճանաչման համբավը վայելող այլազգի մշակութային դարբնոցներում թրծված, քեզ քաջ ծանոթ ու վաղուց սիրելի անհատականությունների ամեն մի նոր, ցավոք, հազվադեպ, հանդիպումից: Անսահման է կարոտդ հատկապես ռուսական բարձր արվեստի նկատմամբ, համատեղ կեցությանդ պատմական հանգամանքներով ամրագրված: Ահա թե ինչու այդ հզոր արվեստի հետ յուրաքանչյուր անմիջական հաղորդակցություն խանդավառության ալիք է առաջացնում մեզանում: Խանդավառությունդ բազմապատկվում է, երբ կոնկրետ առիթ է ներկայանում կրկին վերապրելու որևէ վառ անհատականության երբեմնի շենշող արվեստի կենդանի հմայքը: Ավաղ…Գուցե ֆինանսական ամենակարող դարձած արգելքների բերումով, գնալով սակավանում է բարձրարժեք գեղարվեստական արտադրանքի «ներկրումը» Հայաստան: Գործարար ջիղ ու լայն կապեր ունեցող պրոդյուսերները, կազմակերպչական ինչ-ինչ ունակություններ ու դրանք դրսևորելու հնարավորություններ ի հայտ բերած արվեստի մշակները, անկասկած, հստակ գիտակցում են սա: Այդուհանդերձ, չեն հաջողեցնում ապահովել մշակութային փոխշփումների բարձր մակարդակ: Հատուկենտ ականատեսների վկայությամբ, ռուսական մշակույթը, մասնավորապես թատրոնը, այսօր վերելք է ապրում: Այդ վերելքի ռեալ արտահայտություններն առայժմ մեզ չեն հասնում: Չնայած ամեն նոր առիթը համանման խանդավառություն է հարուցում մեզանում, ստիպում կենտրոնացնել ողջ հնարամիտ ջանքերը թատերական հերթական ազդագրում երևացած հանրածանոթ անվան կրողին մոտիկից տեսնելու, նրա անհատական հիպնոսին տրվելու (մինչդեռ` շատերի համար պարզապես շռայլություն է հյուրախաղային տոմս գնելը): Ապավինելով հատուկենտ վկայություններին ու տասնամյակներով արմատացած նախկին տպավորություններին` ձգտում ենք ոչ մի կերպ բաց չթողնել նոր հանդիպման հնարավորությունը` չկասկածելով անգամ, որ կրկին հուսախաբ ենք լինելու: Բացառիկ երջանիկ ենք մեզ զգում ու զինվում լավատեսությամբ: Վերջերս կայացած մի քանի բեմադրությունների ցուցադրությունները, մեղմ ասած, տխուր տպավորություններ թողեցին: Խոր հիասթափություն ապրեց հայ հանդիսատեսը հանրաճանաչ Արմեն Ջիգարխանյանի ներկայացրած «Ստախոսից»` Պսաֆասի հայտնի պիեսի անհաջող վերաձևու մից: Մի՞թե բեմադրական ամեն աճպարարություն պետք է ընդունել որպես համարձակ նորարարական մտածողության արտահայտություն ու գոհանալ հենց միայն այդքանով: Մոսկվաբնակ ԽՍՀՄ ժողովրդական արտիստը ենթադրում է, որ սոցիալականի ճնշման տակ իր մայր հայրենիքում դադարե՞լ են զանազանել մնայուն գեղարվեստական արժեքները մոդեռնի հավակնություն ունեցող արվեստի սուռոգատից: Փոքր-ինչ այլ էր «Դուետ» ստեղծագործական միավորման ցուցադրած բեմադրության տպավորությունը: Ընդամենը` փոքր-ինչ, քանզի Իգոր Լիսովի «Միլիցիոներ Պեշկինի պատահական երջանկությունը» (բեմադրիչ` Անդրեյ Ժիտինկին) ոչ թե լիարժեք կատակերգություն էր, այլ ակնհայտ սարքովիության կնիք կրող երաժշտականացված մելոդրամա: Ազդագրում նշված անուններից` Սերգեյ Շակուրով, Դմիտրի Մարյանով, Իրինա Գրոմովա (Իննա Ագեևա), Լյուդմիլա Գուրչենկո - հուսադրողը առաջինն ու վերջինն էին: Առանձնապես` վերջինը: «Կառնավալային գիշերից» մինչև «Երկուսը կայարանում» կինոդերերի փայլուն հիշողությամբ ներկայացման ընթացքին հետևող հանդիսատեսը այդպես էլ չգտավ ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհու թատրոնական վարքագծում որևէ նշանակալից դրսևորում: «Նրա տարիքում դերասանուհիներից (հատկապես մեր) շատերն անդառնալիորեն կորցրած են լինում արտաքին փայլը, ոմանք հազիվ են տեղաշարժվում բեմի վրա. կեցցես Գուրչենկո, տարիները քեզ ֆիզիկապես չեն ընկճել»,- միլիցիոների կնոջ` Վալենտինայի նրա դերակատարումից եզրակացրեց հուսախաբությունն ինքն իրենից թաքցնել փորձող հանդիսատեսը: Միակ դերակատարումը, որ վկայում էր արտիստական ուժեղ անհատականության մասին, Սերգեյ Շակուրովի Պեշկինն էր` բովանդակային առումով հետաքրքիր գոգոլյան «Ռևիզորից» պիեսի հեղինակի քաղած գծերով, օրինապահ մարմինների աշխատակցին վերագրվող հատկանիշ ների կենսական շտրիխներով£ Տեսած չլինելով Շակուրովին մեծ բեմում` հանդիսատեսը նրա բնատուր օժտվածության մասին մոտավոր պատկերացում ուներ միայն որպես Վլադիմիր Մսրյանի Պագանինիի հնչյունավորող, Ստալինի կինոկերպավորող£ «Ես կինոյում խեղկատակություն եմ անում,¬ խոստովանում է դերասանը£¬ Գիտեմ իմ արժեքը, բավականին պահանջված եմ, բայց կինոն առհասարակ լուրջ չեմ ընդունում£ Իմ տարերքը թատրոնն է£ Ցանկացած դերասանի կատարողական ներուժի, վարպետության մասին կարելի է դատել միայն թատրոնական աշխատանքներով£ Ինձ համար թատրոնը անբացատրելի կախարդանք ունի` կենտրոնացնում է իր մշակների կարողությունները, ապաքինում ֆիզիկապես ու հոգեպես£ Ինչ վերաբերում է Երևանում ցուցադրած այս աշխատանքին, առանց սեթևեթելու ասեմ` հիմար պիես է, բայց իմպրովիզելու հնարավորություններ է տալիս. միայն այդքանը»£ Խորին հարգանքի են արժանի Շակուրովի անկեղծ խոսքերը£ Նրա կոլեգաներից շատ¬շատերը (մեզ մոտ և դրսում) այսչափ մեծահոգություն ու համարձակություն չունեն իրենց արածի հրապարակային գնահատականներում£ Հետին թվով շնորհակալ ես լինում Վիկտոր Ռոզովին` այս դերասանի կայացմանը նպաստելու համար£ Հավատում ես, որ Պուշկին ու Շալյապին պաշտող ռուս արվեստագետի աստեղային դերակատարումը (Սիրանո դը Բերժերակ), անկասկած, բարձրարվեստ ու ինքնատիպ աշխատանք է£ Ներշնչանքիդ աղբյուրը նրա ինքնաքննադատական անկեղծ գնահատականներն են խաղընկերների, իր իսկ արածի£ Հնարավոր կլինի՞ երբևէ իրականում համոզվել դրանում…