Մանսարդների սիրահար ենք


Այնքան սիրահար, որ քաղաքապետարանը դրանց կառուցապատման նկատմամբ առանձնապես ուշադիր է և առանձին վերահսկողություն է սահմանել: Նշանակում է, մեծ է այդ ուղղությամբ նախաձեռնումների «վտանգը»: Մանսարդասիրությունը ոչ թե տարածքային տեսուչներն են հսկելու, այլ քաղաքային իշխանության ներկայացուցիչները: «Տարածքային տեսուչների հոգսը թեթևացնում ենք»,- ասում է Հ. Մուրադյանը: Հոգսը պակասեցնելը հասկանալի է: Հասկանալի չէ, թե որքանո՞վ կպակասեն մանսարդասիրությունն ու մանսարդաշինությունը: