«Կռվի Ժամանակ օգտվողներ չեն լինում»


Ռուս-վրացական հայտնի հարաբերությունները հեչ որ չէ, գոնե ռիկաշետով դիպչում են Հայաստանին: Ի՞նչ տեսակետ ունի «Ազգային միաբանությունը» հարևան երկրների նկատմամբ տվյալ իրավիճակում Հայաստանի դիրքորոշման վերաբերյալ: Օրինակ` հաշտեցման քաղաքականություն վարե՞լն է մեզ ձեռնտու, չեզոք մնա՞լը, թե՞... Գ. Կոստանդյանն ասում է. «Մեզ ձեռնտու չէ մեր հարևան երկու երկրների հակամարտությունը»: Հիմնականում` իրոք, այդպես է: «Կռվի Ժամանակ օգտվողներ չեն լինում: Մի երկու հարված էլ հաշտեցնողն է ստանում»` շարունակում է բանախոսը: Կարծես թե ամեն ինչ տանում է այդ դեպի կոմպլեմենտարիզմ: Հայաստանը պիտի՞ շարունակի կոմպլեմենտար քաղաքականությունը: «Դա Օսկանյանից հարցրեք»,- կոմպլեմենտարիզմի մենաշնորհը ԱԳ նախարարին վերագրեց պատգամավորը: Անձամբ ինքը ցանկանում է, որ «մենք մնանք բարեկամներ Ռուսաստանի և Վրաստանի հետ, մինչև...»: Մինչև տեսնենք` ինչ կլինի: Սուսան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ Ռուսաստանից «քաշվածները» Երբ վարդերը թոշնեցին, Նարինջները «լաց եղան», Տխուր իրար նայեցին, Ուկրաինա-Վրաստան: Գրեթե` «Չեբուրաշկա» Ըստ Վիկտոր Դալլաքյանի` «Բարգավաճ Հայաստանը» ո°չ իշխանություն է, ո°չ իշխանամետ, ո°չ ընդդիմություն: Մի խոսքով «ծպՌջՉպրՑվօռ Չ վՈցՍպ ջՉպՐՖ»: Ա¯յ քեզ «մաքրասիրություն» Զարմանալի կուսակցություն է ՕԵԿ-ը: Ձեռքերը և ոտքերը ցեխի մեջ, աջուձախ ցեխ է շպրտում. հետո էլ բոլորին մեղադրում է, թե ինչու են իրեն «ցեխը կոխում-հանում»: ԳԱԶ-ը` քաղաքական կատեգորիա Գազ բառը, թերևս, պետք է զետեղել քաղաքագիտական բառարանում: Իսրայելա-պաղեստինյան կոնֆլիկտում գերակայում է ԳԱԶայի հատվածի հարցը, Ուկրաինայում ու Վրաստանում ԳԱԶ-ի խնդիրը վաղուց դարձել է քաղաքական: Հայաստանին խեղճացնում են` ԳԱԶամուղը պայթեցնելով... Հետո էլ զարմանում ենք, թե ինչու է աշխարհը վերածվում ԳԱԶանանոցի: Հռետորական հարց կամ «աշխարհաքաղաքական» անարդարություն Եթե Հայաստանը Ռուսաստանի վասալն է, Վրաստանը` ԱՄՆ-ի, ապա ինչու, ի տարբերություն Վրաստանի իշխանությունների, որոնք աշխատավարձ են ստանում Վաշինգտոնից, Հայաստանի իշխանություններն իրենց աշխատավարձերը Կրեմլից չեն ստանում: Մարդու մտքին «տեղ լինի» Նախկին իշխանությունների «մազութը լափելու» փաստից հետո Արշակ Սադոյանի աղմուկ բարձրացնելու թիվ 1 առիթը ԱրմենՏելն էր: Սակայն ԱրմենՏելը ծախում է բաժնետոմսերը և հայդե` Հունաստան: Բայց վստահաբար կարելի է ասել, որ Սադոյանն իր զինանոցում դեռ կունենա բողոքելու հարյուրից ավելի համեմատաբար «ազնիվ» թիրախներ: Գոնե Օրհներգը մնա հիշատակ Հայաստանի Առաջին Հանրապետության «նվաճումներից» միայն Օրհներգն է մնացել, այն էլ ուզում են դաշնակցության «ձեռքից» խլել: Վերջապես, խիղճն էլ լավ բան է: Չի կարելի լինել այդքան դաժան: Հեշտ լուծվող «հանելուկ» Եթե Հայաստանի քաղաքական «դաշտում» աշնանը կարտոֆիլ ցանենք, ապա ի՞նչ կստանանք գարնանը... Ճիշտ է. «վաղահաս» կարտոֆիլ:

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ