Կոռուպցիան պաշտոնական հանցագործություն է


Ընդդիմադիրների շարքերում չկա՞ն կոռումպացվածներ, ընդդիմությունը կոռուպցիայից զե՞րծ է: Գագիկ Կոստանդյանը կարծում է, որ նախ ընդդիմության մեջ այդպիսիք լինել չեն կարող, որովհետև կոռուպցիան պաշտոնական հանցագործություն է, իսկ ընդդիմության մեջ պաշտոն ունեցողներ չկան: (Ընդդիմադիրին ո՞վ պաշտոն կտա): Իսկ եթե, այնուամենայնիվ, ինչ-որ մեկը` ինչ-որ բան, ապա դա չի կարող դիտվել որպես կոռուպցիա, քանի որ պաշտոնական դիրքի չարաշահում տեղի չի ունեցել: Կոռուպցիա՞ եք ուզում բացահայտել: Եթե առաջ կաշառատվության դեպք գտնելը դժվար բան էր, ապա այսօր որևէ չինովնիկի աշխատասենյակի դռանը մի երկու ժամ կանգնես` մի քանի այդպիսի դեպքի ականատես կլինես: Չինովնիկ ընտրելու խնդիր բոլորովին չկա, որովհետև չկա կաշառք չվերցնող չինովնիկ: «Եթե կա, գնանք դեմը մոմ վառենք»,- պատկերավոր ձևակերպում է Գագիկ Կոստանդյանը: