Պաշտոնական կատուներ


Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովն անցյալ շաբաթավերջին ներկայացրել է 2 պաշտոնական կատուների, որոնք այսուհետ ապրելու են քաղաքային դումայի շենքում (այս մասին նա ինքը տեղեկացրել է Facebook¬ի իր էջում): Ուշակովը կատուներին ընտրել է անտուն կենդանիների օթևանում և տուն է բերել: Կենդանիներից մեկը մոխրագույն է, մյուսը` սպիտակ. երկուսն էլ սև գծերով: Քաղաքապետը ռիգացիներին կոչ է արել` նրանց համար անուն ընտրել և հաջորդ օրն իսկ արդեն 170 ամենատարբեր առաջարկներ է ստացել: Օրինակ` Յանիս և Իվան, Մեր և Սըր, Բոսկա և Ֆանկա, Շեկլիկ և Տնակ, Դումայիկ և Շերտավորիկ… Ուշակովը նշել է, որ կենդանիներին պահելու ծախսերը քաղաքային բյուջեի հաշվին չեն լինի: Ինքնատիպ կենդանասիրություն. այլ կերպ չես անվանի քաղաքապետի այս քայլը, որովհետև Ռիգայի քաղաքապետարանում հազիվ թե մկներ հայտնված լինեն: