Արկտիկան կհալչի 2015¬ին


Հյուսիսային սառուցյալ այս բևեռաշրջանը կարող է ամբողջովին հալչել 2015 թ. ամռան նախաշեմին` ոչնչացնելով անհրաժեշտ բնական միջավայրն այնպիսի կենդանիների գոյության համար, ինչպիսիք են բևեռային արջերը: Այս ահազանգը հնչեցրել է բրիտանական առաջատար փորձագետներից մեկը: Չնայած սառույցը կհայտնվի ամեն ձմեռ, սակայն ամռանը դրա բացակայությունը կխանգարի բևեռարջերին` սպառնելով դրանց գոյությանը: Ռուսաստանի, Կանադայի և Գրենլանդիայի հյուսիսային շրջանում սառույցի զանգվածները նկատելի ծավալներով փոքրանում են ու այսօր հասել են նվազագույն չափերի` մոտ 4 միլիոն քառ. կմ: Այս տեսակետը չի հերքում նաև Կլիմայի փոփոխության հարցերով փորձագետների միջկառավարական խումբը, չնայած այն հալոցքի վերջնաժամկետ նշում է մինչև 2030 թվականը: Պրոֆեսոր Վ. Մասլովսկին, վկայակոչելով իր ունեցած տվյալներն ու հաշվարկները, հավաստիացնում է, որ Արկտիկայի սառույցը «մահվան շրջապտույտում» համարելը վիճելի է ու ոչ միանշանակ: Մինչդեռ Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր, բևեռային տարածքների առաջատար մասնագետ Պիտեր Վեդհեմսը ճիշտ հակառակն է ապացուցում. - Սառույցի քանակի նվազումն իսկապես չափազանց արագ է կատարվում: 2015¬ը հիրավի կարող է լինել իրական տարեթիվը, և ես համոզված եմ, որ հենց այդպես էլ կլինի: Լավատեսները փորձում են փարատել այդ առիթով մեծացող անհանգստությունը, փաստելով, որ ամռանը սառույցի բացակայությունը կնպաստի նավարկության զարգացմանը և Արկտիկայում նավթային պաշարների մշակմանը: Սակայն նրանք էլ չեն հերքում, որ դա լուրջ սպառնալիք է տեղաբնակ կենդանիների համար: