10.000 ձեռնաթիակ` զինվորներին


ՌԴ պաշտպանության նախարարությունը մտադիր է բադմինտոն մարզաձևը զարգացնել բանակում և ծրագրել է 2012¬ին 10 հազար ձեռնաթիակ ու մի քանի տասնյակ հազար փետրագնդակ գնել (գրել է «Իզվեստիա»¬ն): Գլխավոր շտաբում նշել են, որ զորակոչիկների համար վերջերս շահագործման հանձնված մարզահամալիրներն արդեն հագեցվել են փետրագնդակի հրապարակներով: ՊՆ ֆիզպատրաստության վարչության պետ, գնդապետ Ալ. Շեպելևի հավաստմամբ` բադիմինտոնն օգտակար կլինի «բոլոր մարտիկներին` առանց բացառության», որովհետև այդ խաղի ընթացքում «գործում են նույն այն մկանները, որոնք գործում են նռնակի, սվինների և այլ առարկաների նետման ժամանակ: Այդ մարզաձևը հատկապես օգտակար է դիպուկահարներին, քանզի «փետրագնդակին հետևելը մարզում է աչքի մկանները և զարգացնում արագ արձագանքելու ունակությունը»: Նմանատիպ բոլոր հիմնավորումներով հանդերձ` Ռազմական կանխատեսումների կենտրոնի ղեկավար Ա. Ցիգանովը կարծիք է տարածել, որ զորամասերում փետրագնդակի զարգացումը «շատ հարմար է նախագահին հաշիվ տալու» համար, բայց զինծառայողներին իրական օգուտ չի բերի: Փետրագնդակի թեմայով Ռուսաստանում լայն քննարկումներ ծավալվեցին 2011¬ի հոկտեմբերից հետո, երբ այդ մարզաձևի օգտակարության մասին ինտերնետային իր կայքում պատմել էր նախագահ Դմ. Մեդվեդևը: Դե, եթե նախագահն է խոսել, ուրեմն պետք է զարգացնել: Եվ արդեն հայտնի է, որ գալիք սեպտեմբերից այդ մարզաձևը կդասավանդվի նաև դպրոցներում: