Սիլվիոն գնաց, բայց հուշերը...


Հեռանալուց հետո էլ նրա սիրապատումների մասին հիշում են շատերը, ու հատկապես` աշխարհով մեկ սփռված նրա սիրուհիները: Օրինակ, ռուս մոդելուհի Ռաիսա Սկորկինան անվերջ ու բոլորին շարունակում է պատմել սիրատոչոր ու հարուստ իտալացու մասին. - Անպատկերացնելի առատաձեռն, անհավատալիորեն բարի: Եթե հավաքենք այս կյանքում եղած ամեն լավը` այդ բոլորը նա է: Իտալացի պատգամավորուհիները: Երբ խորհրդարանում քննարկվում էր նրան անվստահություն հայտնելու հարցը, այդ կանայք քվեարկել են Բեռլուսկոնիի օգտին, և ի նշան շնորհակալության` վարչապետը յուրաքանչյուրին ոսկյա մատանի է նվիրել` իտալական դրոշի գույնի ալմաստներով (37 հատ): Հիշվում են նաև նրա հումորները: HTV¬ն, օրինակ, հրապարակել է այն անեկդոտը, որը Բեռլուսկոնին պատմել է տեսախցիկների առջև. «Ամուսինը վերադառնում է գործուղումից, բացում պահարանը և այնտեղ մի տղամարդ տեսնում` փոքրամարմին, բարի աչքերով: - Դու ո՞վ ես, անունդ ի՞նչ է: - Դմիտրի: - Ախ Դմիտրի՞˜,¬ ասում է ու սկսում քոթակել: Հետո այս պատմությունը կրկնվում է նորից ու նորից. ամուսինը տուն է գալիս, բացում պահարանը, այնտեղ գտնում է Դմիտրիին և նորից ծեծում է: Բայց մի օր ամուսինը նորից անսպասելի տուն է գալիս և կնոջը ոչինչ չհարցնելով` բացում է պահարանը, հետո դառնում է կնոջը. - Իսկ ո՞ւր է Դմիտրին»: