Բանականությունն էլ դա է ասում


Տարածաշրջանային կայունությունը և խաղաղությունը մեծ մասամբ պայմանավորված են աշխարհաքաղաքական գործընթացներում Հայաստանի վարած համբերատար, կշռադատված արտաքին քաղաքականությամբ: Վաղուց անցել են այն ժամանակները, երբ խոսում էին թուրքական դիվանագիտության մասին: Ներկայումս այլ է պատկերը. ակնհայտ է հայ դիվանագիտության «ռևանշը» թուրքերի նկատմամբ: Հայերը ձեռնոց նետեցին թուրքերին (ֆուտբոլային դիվանագիտություն, սահմանների բացում), սակայն ընդառաջ չեկան. պակասեց ռիսկը, քաղաքական կամքը: Իսկ այժմ, ընդդեմ հայերի ինչ էլ ձեռնարկում են թուրք¬ազերիները` բումերանգի պես իրենց է խոցում: Միայն ափսոս, որ հայերիս համար հաղթանակը, նաև` դիվանագիտականը, տրվում է դառնագին, արյան գնով: Աշխարհը սա էլ է նկատում. Գուրգեն Մարգարյանը, Հրանտ Դինքը ևս իրենց արյունը շաղախեցին հաղթանակների մեջ: Արցախի անկախությունը Հայաստանի Հանրապետության կողմից ճանաչելու անշտապողականությունը ևս մեր արտաքին քաղաքականության նրբանկատ դրսևորումն է: Արցախը Հայաստան հողն ու երկիրն է. մեզ և մեր երկիրը ճանաչում ենք հնագույն ժամանակներից, մի՞թե նոր ու նորից ճանաչելը թիվ 1 գերխնդիրն է: Խորհրդային ամբողջ ժամանակաշրջանում հայ ժողովուրդը երբևիցե չի հաշտվել Արցախը Ադրբեջանին բռնակցելու լենին¬ստալին¬աթաթուրքյան անբարոյին, ինչպես չենք հաշտվում Արևմտյան Հայաստանի, Նախիջևանի, Ջավախքի պանդխտությանը: Վերջին հաշվով` ոչ մի նոր ճանաչում չի կարող ավելին տալ, քան այն ամրագրված է Հայաստանի Հանրապետության անկախության մասին Հռչակագրով: Արտաքին քաղաքականության և դիվանագիտության մեջ կարևոր մեկ հաղթանակ ևս սպասում է հայերիս: Այն է` դիմել միջազգային հանրությանը, համոզել, որ պատերազմ վարելու, միջազգային իրավական տեսանկյունից ռազմական ճանապարհով հարցը լուծելու փորձը ազերի թուրքերն արդեն իսկ արել են (հայր Ալիևի սանձազերծած պատերազմը)` այն էլ ուխտադրուժ, ագրեսիվ, անհավասար, հայաջինջ մեթոդներով: Սանձազերծել և… պարտվել են: 2¬րդ անգամ պատերազմելու դեպքում, ըստ ՄԱԿ¬ի գլխավոր ասամբլեայի 1974 թվականի ընդունած ագրեսիայի բնորոշման` այն կդիտվի ագրեսիայի գործողություն և կորակվի միջազգային հանցագործություն: Եթե միջազգային հանրությունն իրապես մտահոգված է տարածաշրջանային կայունությամբ ու խաղաղությամբ, ուրեմն պետք է ճանաչեն Արցախի անկախությունը: Օտարները, այլ ոչ` մենք: Քաջ գիտակցելով այս ամենը, Արցախի անկախության ճանաչումից օրեր անց, ազերիները ստիպված կլինեն առաջարկել, ավելի ճիշտ` խնդրել, որպեսզի բանակցեն հաշտութ յան շուրջ, ինչն էլ կհանգեցնի նաև «դե¬յուրե» լրիվ և վերջնական ճանաչման: Իսկ մինչ այդ ու առանց դրա էլ` Ղարաբաղը մեր Արցախն է: Արտակ ԴԱՎԻԴՅԱՆ Իրավաբան