ՍԿՍԵԼ Է ՀԻՎԱՆԴԱՆԱԼ


Իր ավարտին է մոտենում մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանի դատավարությունը: Ուրեմն հեռու չէ նաև դատավճիռը կարդալու պահը, սակայն, ինչպես «պարզվում» է` մեղադրյալը վերջին օրերին կամենալով երկարաձգել դատավարության ավարտը` սկսել է հայտարարություններ անել իր սաստկացող հիվանդությունների մասին, որոնք իբր իրեն հնարավորություն չեն տալիս ներկա լինել նիստերին: Ըստ մեր ունեցած տեղեկությունների` մանկապիղծն այս քայլերին է դիմում, որպեսզի հասցնի գտնել «մեղմացուցիչ հանգամանքներ» և այնպիսի տուժողների, ովքեր կնպաստեն առավել մեղմ դատավճռի կայացման: Պատահական չէ, որ վերջին օրերին մի շարք մարդիկ են հայտնվում Ախթալայում, ովքեր տուժողների ծնողներին համոզում են` հանդես գալ հայտարարությամբ և պաշտպանել իրենց «բարեգործ» Սերոբ Տեր-Պողոսյանին...