ԵՌԱԿՈՂՈՄ ՊԱՅՔԱՐ


Պատգամավոր և գործարար Աշոտ Աղաբաբյանը` «Բուռնաշը», իր սեփականությունը հանդիսացող «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ առևտրական նոր ու խոշոր կենտրոն է կառուցում, իսկ ահա ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը` «նեմեց Ռուբոն», խիստ նեղսրտել է ու պայքար սկսել իր պատգամավոր ընկերոջ դեմ: Այդ պայքարն առավել կենտրոնաձիգ դարձնելու համար, իրեն ծանոթ մեթոդներով, Ռուբեն Հայրապետյանը ներգրավել է նաև որոշ ճարտարապետների... Ինչպես տեղեկացնում են մեր իրազեկ աղբյուրները, օրերս «մեսիջ» է ուղարկել նաև «կալուգայի Սամոն»` Սամվել Կարապետյանը, ով այս տարածքում իր հետաքրքրություններն ունի... Ստացվում է, որ օլիգարխներն արդեն իրար դեմ են ելնում, իրար կոկորդ կրծում` այս ամենը պարտակելով մարզադաշտի հանդեպ ունեցած իբր հայրենասիրական նկրտումներով: Թե ինչպես կավարտվի եռակողմ պայքարը` տակավին անհայտ է, սակայն պարզ է մի բան. ե´վ առևտրի կենտրոնը կկառուցվի, և´ մարզադաշտը դարձյալ կմնա նույն կիսախարխուլ վիճակում...