ԱՆԳՈՐԾ Է


Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի հրաժարականից հետո թեև արդեն շուրջ մեկ ամիս է անցել, սակայն ՌԴ¬ում բարձր պաշտոն ստանձնելու մասին տարածված տեղեկությունները դեռևս չեն իրականանում: Էքսքաղաքապետը չնայած արդեն քանի շաբաթ Մոսկվայում է, սակայն «Գազպրոմն» ու Ա. Միլլերը կարծեք թե չեն շտապում` «Հայռուսգազարդի» նախկին տնօրենին և իրենց խաթեր քաղաքապետի լիազորություններից հրաժարյալին աշխատանքով ապահովել: Կարեն Կարապետյանի մերձավոր շրջապատն այսուհանդերձ լավատես է և հավատում ու վստահեցնում է, թե առաջիկայում նրա համար ինչ¬որ հարմար աշխատանք կգտնվի` ոնց էլ լինի: