Փղի մորթին զովացնում է


Քչերն են երևի տարակուսել, թե ինչու ընդունված չէ փղի մորթուց շքեղ մուշտակներ կարել: Պարզվում է` հսկա այդ կաթնասունների բուրդը կարող է ոչ միայն տաքացնել, այլև զովացնել` եթե այն շատ նոսր է: Գիտնականները փաստել են, որ հենց դրա համար էլ փղերին անհրաժեշտ է իրենց մազածածկույթը, որի վրա մազերի խտությունը խիստ փոքր է: Իհարկե, մազածածկույթը փետուրից մի քանի անգամ քիչ է պահպանում օրգանիզմի արտադրած ջերմությունը, սակայն փղերը դրանից առանձնապես չեն մրսում: Մանավանդ` ցուրտ երկրները նրանց հայրենիքը չեն: Բայց այդ մազածածկույթը պատված է նաև բրդով: Սաստիկ ցրտից փրկելով հանդերձ, բուրդը մի շարք անհարմարություններ է պատճառում տաք կլիմայում ապրող գազաններին: Այդ անհարմարություններից ամենալուրջը գերջերմացումն է: Մազածածկույթն ինքնին պաշտպանում է օրգանիզմի ներքին ջերմաստիճանը: Իսկ երբ այդ մազածածկույթը պատված է նաև բրդով, որը տաքանում է արևից` դժվար չէ պատկերացնել, թե շոգը որքան է խեղդում կենդանիներին: Հայտնի է, որ շոգն 90 տոկոսով բաղկացած է ջրից, որը չափազանց դանդաղ է սառում: Ստացվում է, որ օրվա ընթացքում արևից ու իր օրգանիզմից մեծ ջերմություն հավաքած փղերը գիշերվա ընթացքում չեն էլ հասցնում զովանալ, որովհետև նրանց խոշոր մարմնում շատ է և ջուրը: Եվ շոգից փրկվելու համար աֆրիկյան հսկաները սիրում են երկար պառկել աղբի, թավալվել փոշու մեջ (որն իր ազդեցությամբ նման է արևապաշտպան քսուքների) և օրական խմել առնվազն 300 լիտր ջուր` փոքր-ինչ զովանալու համար: Փղերի համար փրկօղակ են նրանց խոշոր ականջները, որոնք պատված են արյունատար անոթների ցանցով: Հենց ականջներում էլ արյունը արագ հովանում է` զովությունը տարածելով ողջ մարմնում: Եվ, իհարկե, նոսր բրդածածկույթն է յուրօրինակ ջերմամեկուսիչ հանդիսանում հաստլիկ հսկաների համար: