Ամրոցի բանալին` օրը ցերեկով


Լոնդոնի հռչակավոր Թաուեր ամրոցում ստիպվել են փոխել բոլոր կողպեքները, զի դրանց բանալիները գողացել են: Գողերը գործել էին բացահայտ` ամրոցի պահապանների աչքի առջև: Վերջիններս, սակայն, չեն կարողացել կանգնեցնել գողերին, որովհետև նրանց արգելված է լքել պահակակետը (գրել է The Sun-ը): Միջադեպը տեղի է ունեցել այսպես կոչված Խարույկների գիշերը: Այդ օրը նշվում է նոյեմբեր ամսին` ի պատիվ 1605 թ. Պորոխովյան դավադրության տապալման, երբ ընդդիմադիր կաթոլիկները որոշել էին պայթեցնել խորհրդարանի շենքը, որը նաև բողոքական-թագավոր Յակով 1-ինի նստավայրն էր: Հափշտակիչը սողոսկել էր Թաուերի ներքին դարպասներից ներս և նկատել էր բանալիների մետաղյա տուփը` պահակակետից ոչ հեռու: Գողը թռցրել էր բանալիների խուրձը, որոնց մեջ էին նաև բաժանվող կամուրջների, նիստերի դահլիճների ու ռեստորանի բանալիները: Ամրոցը պահպանում են թագավորական պալատի պահնորդները, ովքեր հայտնի են որպես Բիֆիտերներ: Նրանք միջնադարյան համազգեստ են կրում և զինված չեն ժամանակակից զենքերով: Գողը հասցրել է հանգիստ հեռանալ, որովհետև պահնորդներն իրավունք ունեին միայն կատարվածի մասին հաղորդել ռադիոկապով: Հափշտակված բանալիների, ավելի ստույգ` փոխված բոլոր փականների ընդհանուր արժեքը կազմել է մի քանի հազար ֆունտ ստեռլինգ: