Նվերը կաշառք չէ


Ո՞վ կարող է հստակեցնել այդ ջրբաժանը. պաշտոնյային տրված առարկայական «շնորհակալությունը» նվե՞ր է, թե՞ կաշառք: Եթե նույնիսկ նվեր է, ո՞վ կարող է ապացուցել` ինքնաբուխ անակնկա՞լ է դա, թե՞ հենց պաշտոնյայի կողմից պահանջված «վերաբերմունք»: Ռուսաստանում «ցուցակագրել» են այն նվերները, որոնք ստանալիս` պաշտոնյաները կարող են նաև հաշվետվություն չներկայացնել: Օրերս կառավարությունն ընդարձակել է այդ ցանկը (գրել է «Իզվեստիան»): Մասնավորապես, այսուհետ հաշվետվություն չի պահանջվի ալկոհոլային խմիչքների ու մթերքի դիմաց, եթե այդ խմիչքներն էլիտային-կոլեկցիոն չեն, սննդամթերքն էլ` շատ թանկարժեք ուտեստեղեն չէ: Թե ի՞նչ չափորոշիչներ են մշակվելու «շատ թանկարժեքը» գնահատելու համար` դեռ հայտնի չէ: Փոխարենը` նրբանկատ մի մանրամասն է արձանագր վել. հայտարարագրման ենթակա չեն ղեկավարության կողմից ենթականերին տրվող արժեքավոր նվերները, պարգև-զենքը, ինչպես նաև ծաղիկներն ու գրասենյակային պիտույք ները: Հա´, ինչպես նշել է թերթը` առաջիկայում շրջանառվելիք փաստաթղթում տարանջատվում են «նվեր» և «պաշտոնական դիրքի կամ ծառայողական պարտականությունները կատարելու առնչությամբ ստացած նվեր» հասկացություններ: Ասում եք` օրենքը կատարելո՞ւ համար է: Օրենքը նաև կատարողներ է ունենում: