Շներն ավելի հավատարիմ են


Հետազոտողները ևս մեկ անգամ եզրահանգել են, որ շները կատուներից շատ ավելի լավն են£ Համեմատական ուսումնասիրությունները կատարվել են 11 հիմնական չափանիշներով, և շները հաղթել են 6£5 հաշվով£ Դիցուք, «ինտելեկտ», «մարդու հետ փոխադարձ կապ» և «հնազանդություն» կարգերում ստացված տվյալներով շներն անհամեմատ առաջ են կատուներից£ Բայց վերջիններս էլ «սուր ընկալունակություն» կարգում հաղթել են շներին` ակամա հիշեցնելով, որ «բնապահպանական հետևանքների» արդյունքում իրենց կենսակերպով կատուներն ավելի համեստ են£ Ու դա նախևառաջ արտահայտվում է շների` հաճախ անկապ ու բարձր հաչոցներով ու կաղկանձելով, կատուների` մեղմ մլավոցով£ «Անվերապահ սեր» կարգում շներն ավելի հավասարակշիռ են, իսկ «անկախության» առումով` կատուներն անգերազանցելի£ Այսուհանդերձ, կատուներն ամենանախընտրելի ընտանի կենդանիներն են մնում աշխարհում£ Ամենակատվասեր 10 երկրներում հարմարավետ ու ջերմ պայմաններում ապրում է 204 մլն կատու£ Ամենաշնասեր 10 երկրներում` ընդամենը 173 միլիոն շուն իր գլխավերևում տանիք ունի£

Գոհար ԲՈՏՈՅԱՆ