Մարդասպան փիղը


Նեպալի ջունգլիներում շարունակվում են որոնումները վայրի այդ հսկայի, որը վերջին 2 շաբաթում 11 մարդ է սպանել (տեղեկացրել է Associated Press¬ը)£ Փղի հետքերը դեռևս չեն հայտնաբերվում, իսկ նրա զոհերը երկրի հարավային 3 շրջանների գյուղաբնակներն են£ Մայրաքաղաք Կատմանդուից 300 կմ հեռավորությամբ այդ վայրերում մարդիկ մեծամասամբ ապրում են միահարկ շինություններում ու հիմա նրանց շատ է անհանգստացնում մարդասպան¬փղի գոյությունը. նրան վախեցնելու կամ գոնե իրենց ապրելատեղիին մոտենալ թույլ չտալու համար կրակ են վառում, առատ ծուխ արձակում և թմբուկներով աղմուկ բարձրացնում£ Նեպալում փղերը պաշտպանված են պետականորեն, և նույնիսկ մարդկանց համար վտանգ ներկայացնող վայրագին ոչնչացնելու համար իշխանության կենտրոնական մարմինների հատուկ թույլտվությունն է պահանջվում£ Տեղական պաշտոնյաներից մեկը հայտարարել է, որ հսկայազանգված այդ սպառնալիքը վերացնելու համար իրենք սպասում են կենտրոնի օգնությանը£ Վարկած է տարածվել, թե մարդասպան¬փիղն արդեն հատել է Նեպալի սահմանն ու հիմա Հնդկաստանում է «դեգերում»£

Գոհար ԲՈՏՈՅԱՆ