Քահանային կասկածում են մանկապղծության մեջ


Համբուրգի դատախազությունը հետաքննություն է սկսել 47-ամյա բողոքական հոգևորականի նկատմամբ. նրան կասկածում են մանկական պոռնոգրաֆիկ նյութեր պահելու և օգտագործելու մեջ (հաղորդել է Spiegel¬ը)£ Բացի այն, որ քահանայի համակարգչում հայտնաբերվել են մեծ քանակով նման նյութեր, նրան կասկածում են նաև երեխաների հանդեպ սեռական բռնություններ գործադրելու ուղղութամբ` թեև այդ առումով դեռևս չկան բավարար ապացույցներ£ Ոստիկանությունն այս հետքը գտել է Ֆրանկֆուրտում մանկական պոռնոգրաֆիկ խոշոր ցանցը վերացնելու նպատակով անցկացրած գործողությունների ընթացքում. հոգևորականը մշտապես օգտվել է պոռնոնյութերից£ RP-Online հրատարակության տվյալներով` իր քահանայական պարտականությունների շրջանակներում հովիվը զբաղվել է երեխաների ու դեռահասաների հոգևոր դաստիարակությամբ£ Ավետարանական եկեղեցին կատարվածի մասին արդեն նախազգուշացրել է ծխականներին, նրանց թվում և այն 200 երեխաների ծնողներին, որոնց հետ կասկածյալն առնչվել է£ Վերջինս, բնականաբար, ժամանակավորապես հեռացվել է ծառայությունից£