Դե, նա Գա¯լկինն է


Փորձաքննությունը հաստատել է, որ միլիցիոներին Գալկինի հասցրած վնասվածքներն, առողջության համար վտանգավոր չեն£ Մինչդեռ տեսուչ Ա. Զինատուլինը 18 օր բուժվել է հիվանդանոցում… իբր թե հին հիվանդություններից ապաքինվելու£ Դե, այդ հիվանդություններն ի հայտ են եկել արտիստի հարվածների արդյունքում£ Բայց հո Գալկինին չեն դատապարտելու. այն էլ` ընդհուպ մինչև ազատազրկում£ «Տիկի¬բարում» Մաքսիմի սարքած ապշոպը դատապարտելի էր ՌԴ ՔրՕր¬ի 2 հոդվածներով` «խուլիգանություն` կատարված զենքի օգտագործմամբ» և «բռնության գործադրում` իշխանության ներկայացուցչի նկատմամբ» (ընդ որում` կյանքի ու առողջության համար վտանգավոր)£ Առաջին փորձագիտական քննությունը հիմնավորել է, որ միլիցիոներն արնազեղում և ուղեղի ցնցում է ստացել£ Ասել է թե` Գալկինին 5-10 տարի ազատազրկում էր սպառնում£ Սակայն օրենքի պահապանները հանկարծ կարծիքափոխ են եղել և գործը դատարան հանձնելու փոխարեն կրկնական փորձաքննություն են նշանակել£ Այս անգամ արձանագրվել է, որ արտիստի հարվածից ընդամենը մազանոթներ են պայթել, ինչը բնավ առողջություն չի վտանգում£ Ուրեմն Գալկինը պատասխանատվություն կկրի առավելագույնը` ինչ¬որ տուգանքի չափով£