Փոքրիկ Բարաքի արձանը


Ջակարտայի կենտրոնում` Tamam Menteng զբոսայգում տեղադրվել է 10¬նամյա Օբամայի բրոնզաձույլ անդրին` գրեթե բնական չափերով£ Կիսանդրավարտիքով ու մարզաշապիկով տղան ժպտում է իր մատին նստած թիթեռնիկին£ Քանդակի վրա ԱՄՆ¬ի երբեմնի առաջին տիկնոջ` Էլեոնորա Ռուզվելտի խոսքերն են. «Ապագան պատկանում է նրանց, ովքեր հավատում են իրենց երազանքների ուժին»£ Քաղաքապետ Սիլվիանա Մուրնիի խոսքերով` արձանի տեղադրումը նպատակ ունի ոգեշնչել ինդոնեզացի տղաներին` նրանց մղելով հասնել իրենց ձգտումների իրականացմանը£ 1967-1971 թթ. Օբամայի ընտանիքը` մայրը, խորթ հայրն ու խորթ քույրն ապրել են Ինդոնեզիայում£ Հետագայում ամերիկյան Նախագահն իր ելույթներում նշել է, որ այստեղ է ինքն առաջին անգամ աղքատություն ու հիվանդություններ տեսել£ Կոթողի ստեղծման գաղափարի հեղինակը «Օբամայի բարեկամների հիմնադրամ» հասարակական կազմակերպությունն է, որի կենտրոնը հենց Ինդոնեզիայում է£ Քանդակի համար պահանջվել է ավելի քան 10 հազար դոլար£ Տեղեկացվել է, որ ծրագիրը հովանավորել են տեղի 8 քաղաքացիներ, տեղական հեռուստաալիքը և քաղաքի չքավորներին օգնող բարեգործական կազմակերպությունը£