Ամենքն են հարգանքի կարոտ


Պատմիչների վկայությամբ` հենց այստեղ է կայացվել հայերիս համար բախտորոշ որոշումը 301¬ին, Գրիգոր Լուսավորչի և Տրդատ արքայի հանդիպավայր Զվարթնոցում£ Քրիստոնեության համահայկական ճանաչողության ավերակված ակունքի մատույցներում 2009¬ի տարեվերջին, «Հայկական հուշարձանների ճանաչման ծրագրի» (ՀՀՃԾ) շրջանակներում, նախաձեռնված տասնչորսերորդ միջոցառման նորահայտ խորհուրդը Բրայլյան այբուբենով պատրաստված վահանակների բացման շնորհանդեսին, մասնակիցներիս համար անմիջականորեն ներդաշնակվում էր Հիսուսի պատգամներին£ Իրականացման մեկնակետ Գառնու հեթանոսական տաճարից սկսած, ՀՀՃԾ¬ն իր շուրջ, ընդամենը 2 տարվա ընթացքում, տասնյակ շահագրգիռ գործընկերների համախմբելով, մոտ 330 տեղեկատվական վահանակներ և ճանապարհային ուղենշաններ է տեղադրել ՀՀ 21 հուշահամալիրներում և 45 զբոսաշրջավայրերում£ Սահմանափակ կենսական հնարավորություններով մարդկանց համար ևս դրանց բովանդակությունը մատչելի դարձնելու նպատակով` հնգալեզու տեքստերն այժմ մատուցվում են տեսողության խնդիրներ ունեցող այցելուների ինքնուրույն զբոսապույտի հնարավորության հաշվառմամբ£ Հասարակության բոլոր անդամներն են ուշադրության և հարգանքի կարոտ£ Կիսելով ՀՀՃԾ տնօրեն Ռիկ Նայի ու համահիմնադիր Ջոն Հյուզի խանդավառությունը երկամյա գործունեութ յան ակներև արդյունավետության հանրագումարով` Հայաստանում Իտալիայի դեսպան Բրունո Սկապինին չի թաքցնում հպարտությունը իր երկրի անմիջական մասնակցության համար Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոս Անտոնիո Մոնտալտոյի առատաձեռնությամբ£ Ի դեպ, Բրայլյան գրատիպով տեղեկատվական վահանակները տպագրական հատուկ սարքով Իտալիայում են պատրաստվել£ Ազդված Հայաստանի կույրերի միավորման երգչախմբի ելույթից` Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը, որպես երկարաժամկետ պաշտոնական այցելու, գոհունակություն է հայտնում իր երկրի հովանավորած ծրագրի իրատեսական պտուղներից, ապա լրացուցիչ տեղեկատվություն ստանում իրեն հյուրընկալած Հայաստանի մշակութային ժառանգության մասին` քար առ քար ճանաչելով փառահեղ տաճարի խնամված մնացորդները` արգելոց¬թանգարանին մերձ սփռված£ Տարեմուտի տոնականությամբ զվարթացած խոսքաշատ միջոցառման ամենահակիրճ ելույթը առավելապես կոնկրետ գործերին ապավինած ՎիվաՍել¬ՄՏՍ¬ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանինն էր. «Ամեն ինչ իմ, մեր, ձեր Հայաստանին»£ Ասենք, ճառախոսելու կարիք չկա էլ. 30 հաշմանդամներ են աշխատում այս ընկերությունում` մշտապես սիրով ու հարգանքով շրջապատված£ Եվ հետո, յուրաքանչյուր հայկական հուշակոթող ընկալվում է որպես էկոլոգիական մի ամբողջություն այժմ£ Այնպես որ, ծրագրված ու անակնկալ անելիքները բազում են£ Գալիք հանդիպման առիթով, հուսանք, կարելի կլինի դրանց արժեքավորության մեջ վերստին համոզվելը£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ