Աշխարհում ամենահեղինակավոր մրցանակը


1833 թվականի հոկտեմբերի 21¬ին շվեդ երախտաշատ հետազոտող Իմանուել Նոբելի ընտանիքում, ով իր հայտնագործություններով աչքի էր ընկել և պարգևների ու խրախուսանքների արժանացել դեռևս Ստոկհոլմի մեքենաշինական ուսումնարանում սովորելու տարիներին, ծնվեց չորրորդ որդին` Ալֆրեդը£ Մանկուց չափազանց հետաքրքրասեր ու պրպտող մտքի տեր, նա շուտով, ուսմանը զուգընթաց բացառիկ ընդունակություններ դրսևորեց ճշգրիտ գիտությունների, մասնավորապես ֆիզիկայի, քիմիայի, տնտեսագիտության բնագավառներում£ Անդադրում աշխատանքով և, ցավոք, դժբախտ պատահարով ուղեկցված պրպտումների արդյունքում նա հայտնագործեց դինամիտը, ինչի օգնությամբ հետագա տարիներին բացվեցին Ալպիական թունելն ու Կորնթոսի նեղուցը, մաքրվեց Դանուբ գետի հունը, վերացվեցին նյու¬յորքյան Իսթ Ռիվերի ստորջրյա խութերը£ Դինամիտը լայն կիրառում գտավ 1870-71 թվականների ֆրանս-պրուսական պատերազմում£ Դինամիտն, ի դեպ, Ալֆրեդ Նոբելի շուրջ 350¬ի հասնող հայտնագործություններից մեկն է, հայտնագործություններ, որոնց ցանկում ընդգրկված են նաև բալիստիտը, դետոնատորը, գազայրիչը, էլեկտրական աթոռը… Գիտական վիթխարի ներդրումների շնորհիվ ձեռք բերած ֆինանսական միջոցները չէին շլացնում մեծ մտածողին£ Նրան զօր ու գիշեր տանջում էր լոկ մի միտք` ո՞ւմ է մնալու իր վիթխարի կարողությունը£ Եղբայրներն ապահովված էին լիակատար ու ոչ մի օգնության կարիք չունեին£ Բաքվում արդյունահանվող նրանց նավթի ծավալները նույնիսկ գերազանցում էին ԱՄՆ¬ում արդյունահանվող նավթի ծավալներին` կազմելով համաշխարհային ողջ հանույթի կեսից ավելին£ Ազգականների նկատմամբ էլ առանձին համակրանք չուներ, քանի որ բացարձակ էին նրանց շահամոլությունն ու էգոիստական նկրտումները£ Եվ Նոբելը որոշեց ստեղծել հատուկ հիմնադրամ ու 1895 թվականի նոյեմբերի 27¬ին գրեց իր հայտնի կտակը, որում մասնավորապես ասվում է. «Իմ ողջ շարժական և անշարժ գույքը հոգաբարձուներիս կողմից պիտի վերածվի լիկվիդային արժեքների, իսկ այդ եղանակով հավաքված կապիտալը` տեղավորվի հուսալի բանկում£ Այդ միջոցները պետք է պատկանեն հիմնադրամին, որը դրանցից ստացված եկամուտները` մրցանակների տեսքով, ամեն տարի պիտի հանձնի նրանց, ովքեր նախորդ տարվա ընթացքում առավել նշանակալից ներդրում են ունեցել գիտության, գրականության կամ խաղաղության գործում °և ում գործունեությունը առավելագույն օգուտ է բերել մարդկությանը»£ Ահա այդպես ստեղծվեց աշխարհում ամենահեղինակավոր մրցանակը (ոսկե մեդալ` Նոբելի պատկերով, դիպլոմ և դրամական չեկ, որի չափը` կախված ֆոնդի եկամուտներից, թեև տատանվում է, բայց որպես կանոն` 30-70 հազար դոլար է)£ Կտակի համաձայն մրցանակը շնորհում են. Ստոկհոլմի թագավորական գիտությունների ակադեմիան (ֆիզիկայի, քիմիայի, տնտեսագիտության գծով), Կարոլինայի թագավորական բժշկա-վիրաբուժական ինստիտուտը (ֆիզիոլոգիայի կամ բժշկության գծով), Շվեդական ակադեմիան (գրականության գծով) և Նորվեգական պառլամենտի Նոբելյան կոմիտեն (խաղաղության ամրապնդման գործունեության համար)£ Նոբելյան մրցանակը շնորհվում է անկախ ցեղից, ազգությունից, սեռից£ Բացի Խաղաղության մրցանակից, մյուսները շնորհվում են անհատապես և միայն մեկ անգամ, թեև բացառություններ թույլ են տրվել (Մ. Սկլադովսկայա-Կյուրի, Լ. Պոլինգ-Ջ. Բարդին, Ֆ. Սենգերին)£ Ետմահու Նոբելյան մրցանակ չի շնորհվում£ Ներկայացված աշխատանքների քննարկումը և քվեարկությունը անցկացվում են գաղտնի£ Մրցանակ շնորհելու որոշումը բողոքարկման կամ չեղյալ հայտարարվելու ենթակա չէ£ Մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունները տեղի են ունենում Ստոկհոլմում և Օսլոյում դեկտեմբերի 10¬ին` Նոբելի մահվան տարելիցին£