Նա նշել է, որ այդ ծրագրում հստակ էր նպատակը.


- Հանել ու ֆիզիկապես ոչնչացնել 1946 թ. փետրվարի 21¬ին Մագդեբուրգի` զինվորական ավանի Վեստենդշտրաս փողոցի N 36 տան մոտ թաղված ռազմական հանցագործների դիակները£ Խրիստոֆորովը պարզաբանել է, որ Հիտլերի, Եվա Բրաունի և Գեբելսների ընտանիքի դիակները 1945 թ. հունիսին վերաթաղվել էին Ռատենով քաղաքի մերձակա անտառում, և դրա տեղը մանրամասնորեն նկարագրված էր քարտեզի վրա£ 1946¬ի փետրվարի 2¬ին Գերմանիայում խորհրդային զավթիչ զորքերի «Սմերշ» հարվածային խմբի ղեկավար, գեներալ¬լեյտենանտ Զելենինի հրամանով կրկին վերաթաղվել են Մագդեբուրգ զինավանի տարածքում, որտեղ այն ժամանակ տեղակայված էր 3¬րդ հարվածային բանակի «Սմերշ» հակահետախուզության բաժինը£ 1970 թ. մարտին, սակայն, նշյալ զինավանը պետք է հանձնվեր գերմանական իշխանություններին, և որոշվել է նշյալ դիակների մնացորդներն անգամ ոչնչացնել£ - Նման որոշումը, հավանաբար, լիովին հիմնավորված էր£ Իսկապես, չարժեր ինչ¬որ նախադրյալ ստեղծել` պաշտամունքի երկրպագություն առաջացնելու համար£ Չէ՞ որ Հայրենական մեծ պատերազմի պատմությամբ հետաքրքրվողներից բացի, հավանական է` կան և այնպիսիք, ովքեր դավանում են ֆաշիստական գաղափարախոսությանը£ Եվ դժբախտաբար` նաև Ռուսաստանում,¬ ասել է Խրիստոֆորովը£ Ի դեպ, ամերիկացի հետազոտող Նիք Բելանտոնին վերջերս հայտարարել էր, որ Հիտլերի գանգից առանձնացված կտորը (որը զննման նպատակով պահվում է Ռուսաստանի պետական արխիվում), թերևս, որևէ կապ չունի նացիստական ֆյուրերի հետ£ Նրա խոսքերով` գնդակով խոցված այդ ոսկրային հյուսվածքն անհայտ մի կնոջ գանգի կտոր է£