Ի՞նչ է սպասում Օբաման Էրդողանից


Օրեր առաջ Time¬ում տպագրված այս հրապարակման հեղինակ Փելին Թուրգութը փորձում է պատասխանել այն հարցին, թե կարողանալո՞ւ է Օբաման իր կողմը պահել Արևելքին նայող Թուրքիան£ (Տպագրվում է մասնակի կրճատումներով)£ Նախագահի դերում Օբամայի արտասահմանյան առաջին շրջագայություններից մեկը Թուրքիան էր£ Ապրիլին այցելելով այստեղ, նա ուշադրություն բևեռեց այդ երկրի էական դերին (հիմնականում մուսուլմանական, պաշտոնապես աշխարհիկ և ՆԱՏՕ¬ի անդամ հանդիսացող), որը նա պետք է խաղա Մերձավոր Արևելքում£ Հայտարարելով «օրինակելի գործընկերության» մասին, Օբաման ասել էր, որ Անկարան հանդիսանում է մեծ աշխարհի անանջատելի մասը£ ¬ Թուրքիան շատ կարևոր դաշնակից է£ Թուրքիան Եվրոպայի կարևոր մասն է£ Թուրքիան և ԱՄՆ¬ն պետք է ընթանան միասին,¬ ասել էր նա թուրքական խորհրդարանական ներին£ Ութ ամիս անց մենք խառնիխուռն պատկեր ենք տեսնում£ Այո°, Թուրքիան համաձայնել է կարգավորել դիվանագիտական հարաբերություններն իր հարևան և պատմական թշնամի Հայաստանի հետ ու հայտարարել է իր պլանների մասին` դադարեցնելու քուրդ խռովարարների դեմ քսանամյա պատերազմը, որը սպառնում է ներթափանցել Իրաք£ Սակայն այս երկու իրադարձությունները դեռ պետք է օրինականացվեն£ Անկարան թշնամական վերաբերմունք ցուցաբերեց իր հին դաշնակից Իսրայելի նկատմամբ£ Իսկ մուսուլմանական աշխարհի հետ` ներառյալ Իրանը, գործնական ու քաղաքական սերտ կապեր հաստատելու նրա ցանկությունը վախ հարուցեց, որ Թուրքիան շեղվում է դեպի Արևելյան ուղղություն£ …Մինչ ԱՄՆ մեկնելն Էրդողանն ասել էր, որ Թուրքիան արդեն Աֆղանստանում «անում է ամենը` ինչ կարող է»` ենթադրություն հայտնելով, որ թուրքերը կընդդիմանան լրացուցիչ զորքեր ուղարկելու Օբամայի կոչին£ Հինդուկուշում ծառայում է թուրքական 1750 զինվոր` միայն մարդասիրական, ոչ ռազմական առաքելության շրջանակներում, ինչը ներառում է ճանապարհների ու դպրոցների շինարարություն, Քաբուլի պահպանություն£ Անկարան զգուշանում է մարտերից` այդ տարածաշրջանում իր եղբայրակիցների դեմ, որոնց հետ թուրքերը պատմական կապեր ունեն£ - Թուրքիայի համար միջին որոշում կարող է դառնալ զորքերի թվակազմի մեծացումը հարավային այնպիսի գավառներում, ինչպիսին Կանդագարն ու Հիլմենդն են, բայց նրանք անմիջական մասնակցություն չեն ունենա ռազմական գործողություններում,¬ ասում է «Ռադիկալ» թերթի մեկնաբան Սենգիզ Սանդարը£ Բացի այդ տարաձայնություն գոյություն ունի այն մասին, թե ինչպես գործ ունենալ Իրանի միջուկային ծրագրի հետ£ Թեև թուրք դիվանագետները պնդում են, թե Անկարան դեմ է տրամադրված հարևան Իրանում միջուկային զենքի ցանկացած զարգացման, Էրդողանը վերջին ամիսներին ակտիվացրել է դիվանագիտական ու առևտրական կապերը Թեհրանի հետ, որը Թուրքիայի գազի գլխավոր մատակարարն է£ Անցյալ ամիս թուրքերը ձեռնպահ մնացին ՄԱԿ¬ում Իրանի միջուկային գործունեության առնչությամբ քվեարկությունից` չնայած Չինաստանի և Ռուսաստանի աջակցությանը£ Էրդողանը նաև քննադատեց արևմտյան ղեկավարներին` Իսրայելի հանդեպ ներողամտության համար, որը մերձավոր Արևելքում միակ (թեև` չհայտարարված) միջուկային տերությունն է համարվում£ Իսրայելի հետ հարաբերությունները վատթարացան` անցած տարի իսրայելցիների Գազա ներխուժման ժամանակ£ Դավոսյան ներկայացուցչական ժողովում (հունվարին) զայրացած Էրդողանը իսրայելցի նախագահ Շիմոն Պերեսին մեղադրեց «երեխաների սպանության» մեջ ու լքեց հանդիպումը£ Եվ մինչ օրս 2 երկրները, որոնք պատմականորեն ռազմավարական հզոր դաշնակիցներ են եղել, մի ճգնաժամից մյուսն են նետվում£ Չնայած տարաձայնությունների հավանականությանը, Օբամայի վարչակարգը Թուրքիային տարածաշրջանում կարևոր դաշնակից է համարում£ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կարևոր դերակատարություն ունեցավ` ապահովելու համար օգոստոսին Թուրքիայի ու Հայաստանի միջև գործարքի կնքումը, որը նպատակաուղղված է դիվանագիտական հարաբերությունների նորմալացման ու երկար ժամանակ փակված սահմանների բացմանը£ Այդ համաձայնությունը ամերիկյան վարչակարգի արտաքին քաղաքակա նության գլխավոր հաջողություններից մեկն է£ Հակված լինելով ճանաչել 1915 թ. Օսմանյան կայսրության զինվորների կատարած եղեռնը, երկկողմանի խաղաղության հաստատումը սատարելով` Օբաման ձգտում է համոզել Էրդողանին` հնարավորինս արագ խորհրդարանում վավերացնել այդ գործարքը£ Ինչ վերաբերում է ԵԽ մտնելու Թուրքիայի ձգտումներին, ապա հոդվածագիրը հիշեցնում է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին գրեթե չեն թաքցնում իրենց անբարյացակամությունն այդ առնչությամբ£