ԱՐԺԵ ԻՄԱՆԱԼ Հարսանեկան ավանդույթներ


* Սամոայում հարսի զգեստը պատրաստվում է թթենու կեղևից: * Նիգերիայում գեղեցկության ուրույն պատկերացումներ կան: Եթե մինչ հարսանիքը կամ դրանից հետո կարճ ժամանակում հարսնացուն չի գիրանում, փեսացուն իրավունք ունի նրան հետ ուղարկել հորանց տուն: * Քենիայում գործող ավանդույթի համաձայն` հարսանիքից հետո մեկ ամիս նորապսակ ամուսինը պետք է կանացի հագուստ կրի: Նպատակը` որպեսզի նա առարկայորեն զգա, թե որքան դժվար է կին լինելը` մանավանդ Քենիայում: * Նամիբիայում քողի փոխարեն հարսը կրում է հատուկ գլխարկ` «Էկորի»: Այն կարվում է այծի կաշվից, որը նաև պատվում է ճարպով, խեժով և կարմիր կավաքարով (օքրա): * Եթովպիական Սուրմա ցեղախմբի մի սովորույթի համաձայն` հարսանիքից մի քանի օր առաջ հեռացնում են հարսնացուի ներքևի ատամնաշարը, ծակում են շրթունքն ու դրա մեջ կավե սկավառակ դնում: Ժամանակ առ ժամանակ այդ սկավառակը փոխում են ավելի մեծ տրամագիծ ունեցողով: Ի՞նչ կապ ունի հարսանի՞քը: Ամենաուղղակի. հենց այդ սկավառակն է խորհրդանշում հարսնացուի ընտանիքի հարստությունը: Որքան մեծ է այդ սկավառակի տրամագիծը` այնքան մեծ է օժիտը: * Յավա կղզում, ինչպես և շատ երկրներում, ամուսնությունը գրանցելուց առաջ զույգը պետք է բյուջեին տուրք մուծի: Բայց ոչ թե փողով, այլ` առնետների պոչերով: Տեղական իշխանություններին նորապսակները պետք է 25 առնետապոչ հանձնեն` որպես հարսանեկան տուրք: * Ամուսնական առաջին գիշեր հասկացությունը խիստ պայմանական է Ալբանիայում: Ըստ ավանդույթի, նորաթուխ կինը 3 օր ու գիշեր պարտավոր է դիմադրել ամուսնական պարտականությունները կատարել պահանջող ամուսնուն: Դա արվում է` չար ոգիները հալածելու համար: * Նենեցներն առանձնապես չեն տքնում` հարսանեկան խորտիկներ պատրաստելով. նրանք հում եղնիկ են մատուցում: * Անհամեմատ ավելի հեշտ է Նոր Գվինեայի հարևանությամբ գործող Տրոմբրիան կղզում: Ուզո՞ւմ ես ամուսնանալ` ապագա կողակցիդ հետ ճաշ կեր նույն ափսեից: Բայց` նրանց գերդաստանի ուրիշ անդամների ներկայությամբ: Կերա՞ք նույն ափսեից, ուրեմն արդեն ամուսիններ եք: * Բալի կղզում հարսանեկան սեղանի շուրջ միայն կանայք են լինում: Իսկ տղամարդիկ… հանգստանում: Հենց տղամարդիկ են պատրաստում բոլոր այն համեղ կերակուրները, որոնք մեծագույն հաճույքով ուտում են հարսանքավոր իրենց կանայք: