ԱՆՀԱՎԱՆԱԿԱ՞Ն Է


* Իտալական քաղաքամերձ մայրուղու վրա բախվում են նույն մակնիշի և նույն գույնի երկու ավտոմեքենա: Երկու վարորդներն էլ անվնաս են մնում և իրենց փրկությամբ ուրախացած` որոշում են ծանոթանալ: Ու ձեռքսեղմումի պահին երկուսն էլ արտաբերում են նույն անուն¬ազգանունը: Այո, երկուսին էլ կոչում էին Ջակոմո Ֆելիչե, որն, ի դեպ` թարգմանաբար նշանակում է «երջանիկ»: * Մի խնջույքի ժամանակ Մարչելո Մաստրոյանին երգել է «Այրվեց այն տունը, ուր ես այնքան երջանիկ էի» հինավուրց երգը: Դեռ երգի առաջին քառատողը չավարտած` նրան լուր են բերել, որ հրդեհ է բռնկվել իր առանձնատանը: * Չորսամյա Ռոջեր Լոզյերը 1966 թ. ամերիկյան Սալեմ քաղաքի լողափից ծովը նետվելով` հրաշքով փրկվեց խեղդվելուց: Նրան փրկեց անծանոթ մի կին` Էլիս Բլեյզ անուն¬ազ գանունով: 8 տարի անց` արդեն 12-ամյա Ռոջերը նույն վայրում ակամա հատուցեց փրկության իր պարտքը` փրկելով խեղդվող մի տղամարդու, ով, ինչպես հետո պարզվեց` Էլիսի ամուսինն էր: * 1939 թ. Ատլանտիկի նույն հատվածով, ուր խորտակվել էր «Տիտանիկը», լողում էր մեկ ուրիշ նավ` «Տիտանիան»¬ը: Հանկարծ ներքին զգացողությունը նավարարին հուշել է «կանգառ» հրաման արձակել: Երբ նավը կանգ է առել, հերթապահները սկսել են դժգոհել անսպասելի հրահանգից, հանկարծ խավարի միջից անսպասելիորեն մի հսկա սառցաբեկոր է հայտնվել և ուժգին հարվածել նավակողին: Հարվածն, իսկապես ուժգին է եղել, բայց ընթացքը դադարեցրած նավի համար մահաբեր չի եղել: * Խորհրդային անվանի չմշկորդուհի Իրինա Ռոդնինան 1997 թ. Լոս Անջելեսում շրջելիս մոտենում է այն սրճարանին, որտեղ առաջին անգամ եղել էր իր պարընկերոջ` Ուլանովի հետ: - Ուլանովի հետ առաջին անգամ մեր փողերով մենք այս սրճարան եկանք,¬ վերհիշում է նա և հայացքով որոնում է այն սեղանը, որի շուրջ իրենք սուրճ են խմել: Որոնում է ու հանկարծ քարանում զարմանքից. այդ նույն սեղանի մոտ նա տեսնում է Ուլանովին, ով իր ծանոթուհուն բերել էր` ցույց տալու, թե որտեղ է ինքը սրճել Ռոդնինայի հետ: * 1664 թ. դեկտեմբերի 5¬ին Ուելսի առափնյա ջրերում խորտակվել է ուղևորատար մի նավ: Զոհվել են բոլորը` բացի մի ուղևորից, ում անվանում էին Հյու Ուիլյամս: Ավելի քան մեկ դար անց` 1785 թ. դեկտեմբերի 5¬ին նույն տեղում խորտակվել է ևս մեկ նավ ու դարձյալ միակ փրկվողը կրել է նույն` Հյու Ուիլյամս անուն¬ազգանունը: 1860 թվականին, նույնպես դեկտեմբերի 5¬ին ու դարձյալ ծովի նույն հատվածում խորտակված ձկնորսական երկկայմ առագաստանավից դարձյալ հրաշքով ափ հասած միակ ձկնորսը ևս նախկին երկու երջանիկ փրկվածների անվանումն է կրել` Հյու Ուիլյամս: