Ամենահարուստ երկիրը


Եվրամիությունում այդ պետությունը Լյուքսեմբուրգն է, որի ՀՆԱ¬ն 2010¬ին ավելի քան երկու անգամ գերազանցել է ԵՄ միջին ցուցանիշը (տեղեկացրել է «Եվրոստատ»¬ը): Երկրորդը Նիդեռլանդներն են, ապա` Իռլանդիան, Դանիան, Ավստրիան, Շվեդիան, որոնք 20-30 տոկոսով գերազանցում են միջին ցուցանիշը: Բելգիան, Գերմանիան ու Ֆինլանդիան` 15-20, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան` 10 տոկոսով: Իտալիայի, Իսպանիայի և Կիպրոսի համախառն ներքին արտադրողականությունը ցածր է միջինից, մինչդեռ Հունաստանը մեծ դժվարությամբ այդ միջինը գերազանցել է 1 %¬ով: Ամենավատ ցուցանիշները (55 և 60 %¬ով ցածր) արձանագրել են Ռումինիան և Բուլղարիան: