Ով ավելի շատ


Ամանորի նախաշեմին TNS ընկերությունը հետազոտել է, թե ռուսներն ինչպես են վերաբերվում նվերներին: Կանայք ավելի շատ ժամանակ են ծախսում` նվերներ ընտրելու համար, իսկ տղամարդիկ նախընտրում են ավելի շատ փող ծախսել: Ռուսաստանցիների 73 %¬ն ամանորյա նվերներ է գնում առավելագույնը 10 մարդու համար` յուրաքանչյուրին միջինը 1000-2000 ռուբլի արժողությամբ: Այսինքն, բարեկամներին ու ընտանիքի անդամներին հաճելի անակնկալ մատուցելու համար 72 %¬ը պատրաստ է ծախսել 10-15 հազար ռուբլի: Կանայք ավելի բծախնդրորեն են ընծաներ ընտրում և պատրաստ են առավելագույն ջանքեր ու ժամանակ ներդնել` համապատասխան նվերներ ընտրելու: Նրանք նաև հակված են` նախապես հետաքրքրվել, թե ինչ նվեր կցանկանար ստանալ իրենց մտերիմը: Մինչդեռ տղամարդկանց մեծ մասը պատրաստ է գնել առաջին իսկ պատահած իրը, որը գովազդվում է խանութում: Ուրեմն, կանայք ավելի նրբանկատ են, տղամարդիկ` ավելի անփույթ (թեև` շռայլ):