600 մանկավաճառ


Երեխաների առքուվաճառք կատարելու կասկածանքով Չինաստանի ոստիկանությունը երկու օր առաջ ձերբակալել է 600 մարդու: Ինչպես տեղեկացրել է Reuters¬ը` այս գործառնության ընթացքում հայտնաբերվել ու չարագործների որոգայթներից ազատ են արձակվել 178 անչափահասներ ու մանկահասակ երեխաներ: Երկրի հասարակական անվտանգության նախարարությունը հայտարարել է, որ սրանից առաջ ևս ձերբակալություններ կատարվել են: Դեռևս մայիս ամսից հետաքննություն է սկսվել հարավ-արևմտյան Սիչուան գավառում: Ոստիկանությանը հայտնի է դարձել, որ ոմն Ցայ Լյանչաոյի գլխավորությամբ հանցավոր խումբը 26 երեխա է վաճառել: Նմանատիպ հանցավոր առևտուր բացահայտվել է ևս ինը մարզերում: