ԴԱՍԱԽՈՍՆԵՐՆ` ԱՌԱՆՑ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ


Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում երկու օր առաջ գրեթե հեղափոխական իրավիճակ էր տիրում: Բուհի դասախոսները հավաքվել և պահանջում էին իրենց նոյեմբեր ամսվա աշխատավարձը, որը մինչև օրս չի վճարվել: Բուհի ղեկավարությունն աշխատավարձերի ուշացումները բացատրում է ուսման վարձերի հավաքչության թերացում ներով, ինչպես նաև բուհում իրականացված վերանորոգումներով: Սակայն դասախոսները պնդում են, որ վերանորոգումը կատարվել է կառավարության հատկացրած 45 միլիոն դրամով, իսկ ահա վարձերի հարցում ևս ղեկավարությունը կարծես այնքան էլ իրավացի չէ.... Պարզապես, ինչպես տեղեկացնում են բուհից, սեպտեմբերից այստեղ ավելացել է աշխատողների թիվը, նոր դեկաններ են նշանակվել, բուհն արդեն ունի չորս պրոռեկտոր... Այսինքն, գերածախսն ու բուհի ռեկտորի գործուղումները կլանում են աշխատավարձերի գումարների մի զգալի մասը...