ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆԻ ՍԿԶԲՈՒՆՔԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ


Արշակ Սադոյանը որոշել է խորհրդարան վերադառնալ, քանի որ վարժվել էր պատգամավորի կյանքին ու կենցաղին, հասարակության ուշադրության կենտրոնում լինելու հաճույքին: Պատգամավոր դառնալու համար էլ նա ջանք ու եռանդ չի խնայում` դիմելով տարբեր քաղաքական ուժերի: Մեր ունեցած տեղեկություններով էլ` Սադոյանը վերջերս դիմել է վարչապետ Տիգրան Սարգսյանին` խնդրելով իրեն ընդգրկել ՀՀԿ համամասնական ցուցակում... Թե այդ երբվանի՞ց նա սկսեց մղվել դեպի տարոնականությունը` չգիտենք, մանավանդ որ այս գործիչը երբեք որևէ գաղափարախոսության կրող չի եղել: Ստացվում է, որ հանուն պատգամավորական մանդատի` Սադոյանը պատրաստ է ցանկացած դրոշի տա՞կ մտնել, ցանկացած ուժի՞ ծառայել...