Սրանկյուն նշումը` գլխավոր խորհրդանշան


Քվեաթերթիկում Ռուսաստանի եռագույնով ոճավորված սրանկյունը կդառնա ՌԴ նախագահի նախընտրական քարոզչության գլխավոր խորհրդանշան. այս մասին տեղեկացրել է ԿԸՀ ղեկավար Վլադիմիր Չուրովը: - Օդանավի թևի կողապատկեր հիշեցնող սահուն-կոկիկ այդ սրանկյունը նպատակասլացությունն է դեպի ապագա,- մարտի 2-ին կայանալիք ընտրությունների համար նախապատրաստված տեղեկատվական նախագծերի շնորհանդեսում անցյալ ուրբաթ հայտարարել է Վլ. Չուրկովը: Ինչպես փաստում է ՀԼԸ "ծՏՉՏրՑՌ»-ն, այդ խորհրդանշանը կկրեն ընտրական հանձնաժողովներում նախապատրաստվողի քարոզչական բոլոր նյութերը: Հինգշաբթի երեկոյան, վերջապես, Վրաստանի ԿԸՀ նախագահ Լևան Թարխնիշվիլին լրագրողներին տեղեկացրեց Մ. Սահակաշվիլիի հավաքած ձայների քանակը` 53,3 %: Երկրորդ հորիզոնականն զբաղեցնող Լևան Գանչեչիլաձեին տրված քվեները վրաց ժողովրդի ընտրյալի ձայներից պակաս են 500 հազարով: - Ելնելով այս տվյալներից` ընտրության երկրորդ փուլի մասին խոսք անգամ լինել չի կարող,- ասել է ԿԸՀ նախագահը: Այսուհանդերձ, ընդդիմությունը շարունակում է բարձրաձայնել ընտրությունների ընթացքում զանգվածային խախտումների ու կեղծիքների մասին` պնդելով քվեարկության երկրորդ փուլի անհրաժեշտությունը: Մասնավորապես, ընդդիմության միասնական թեկնածու Լևոն Գաչեչիլաձեն հինգշաբթի երեկոյան «Ռուսթավի-2» հեռուստաալիքով հայտարարել է, որ ստեղծված իրավիճակից միակ ելքը 2-րդ փուլն է. - Ինքս անձամբ շնորհավորում եմ Միխայիլ Սահակաշվիլիի հաղթանակը, եթե նա ազնվորեն կհաղթի երկրորդ փուլում,- ասել է նա: Գաչեչիլաձեն նշել է նաև, որ ընդդիմությունը նախապատրաստվում է լայնամասշտաբ ակցիա և տարատեսակ այլ խաղաղ բողոքի գործողություններ ծավալել: ԻՆՏԵՐՖԱՔՍ