«Բանակցությունները փակուղի են մտել»


Գտնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը Առայժմ չպետք է սպասել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շուրջ որևէ տեղաշարժի: Երեկ Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը: Նրա խոսքով, շատ համարձակ է հուսալ, որ 2008թ. ինչ-որ բան կփոխվի: -2006թ. կարծիք է հնչել, որ կա հնարավորության պատուհան: Իսկ այսօր պետք է մտածել այն մասին, ինչպես օգտագործել անհնարինության պատուհանը 2008 թվականինե, -նշեց նա: Նրա խոսքով, իր տեսակետը պայմանավորված է ընտրական գործընթացներով ոչ միայն Հայաստանում և Ադրբեջանում, այլ նաև Ռուսաստանում և ԱՄՆ-ում: «Բանակցությունները փակուղի են մտել: Կողմերը, իհարկե, առաջ են քաշում մի քանի հարցեր, բայց առանցքային հարցերի լուծումները շատ բարդ են»,-ընդգծեց նա: Նա նշեց, որ յուրաքանչյուր կողմ ունի իր առաջնահերթությունը. Հայաստանը` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, Ադրբեջանը` օկուպացված տարածքներից զորքերի դուրս բերումը և փախստականների ու հարկադրված տեղահանվածների վերադարձը: Բայց, ինչպես նշեց նախկին համանախագահը, միջազգային հանրության համար առաջնայինը պատերազմ թույլ չտալն է: Անդրադառնալով հնարավոր ռազմական գործողությունների վերսկսմանը` Կազիմիրովը կարծիք հայտնեց, որ այսօր դա իրական չէ, «բայց պոտենցիալ առումով գոյություն ունի»: «Որպեսզի այն չդառնա իրական, չպետք է բաց թողնենք 2008թ., պետք է նախօրոք գործել, այլ ոչ թե հետին թվով, ինչպես հաճախ գործում են ԵԱՀԿ համանախագահները», -ասաց նա: Կազիմիրովի խոսքով, Մադրիդում համանախագահները օգտակար գործ են կատարել` ներառելով արտահայտությունը` երկրներին կոչ անելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները: «Դա պետք էր անել երեք տարի առաջ, կամ ավելի վաղ: Ղարաբաղյան հակամարտությունն ունեցել է ողբերգական նախապատմություն: Դա նշանակում է, որ խոսքը գնում է ոչ միայն ինչ-որ կերպ հակամարտությունը լուծելու մասին, այլ նաև ինչպես վերջ դնել հայերի և ադրբեջանցիների միջև արյունալի վեճերին` դա ավելի բարդ է: Բայց տարածաշրջանի հակամարտություններից ոչ մեկում չկա այնպիսի ուժային ռևանշի ձգտում, ինչպես դրանում» ,-ասաց նախկին համանախագահը: Panorama.am ԲԱՔՈՒ. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ակնկալում են, որ մինչեւ փետրվարին նախատեսվող Հայաստանի նախագահի ընտրությունները բանավոր համաձայնության կկնքվի Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիեւի միջեւ, հաղորդում է «Նովոստի-Ազերբայջանը»: «Մենք սպասում ենք բանավոր համաձայնություն պետությունների ղեկավարների միջեւ»,- նախօրեին Բաքու ժամանելով ասել է ՄԽ-ի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: Միևնույն ժամանակ նա մերժել է զուգահեռներ անցկացնել ղարաբաղյան եւ կոսովյան հակամարտությունների միջեւ, նկատելով, որ «դրանք տարբեր հակամարտություններ են»: ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ Սահակաշվիլին ի սկզբանե վայելում է Միացյալ Նահանգների հովանավորչությունը, բայց նա արդեն գիտակցում է, որ իրեն նաև Ռուսաստանի աջակցությունն է պետք: Դե, առջևում խորհրդարանական ընտրություններն են. ինչպես երևում է` Վրաստանում ճտերն այս գարնանն են հաշվելու: Սահակաշվիլին որոշել է հալեցնել սառույցը Ռուսաստանի հետ հարաբերություններում - Վրաստանի համար ոչ նորմալ այս ցուրտ ձմռանը հարկավոր է հալեցնել սառույցը մեր հարաբերություններում,- հայտարարել է նա մամլո ասուլիսում` ինչպես հաղորդում է ՀԼԸ "ծՏՉՏրՑՌ»-ն:- Նախագահ լինելուս առաջին ժամկետի ընթացքում գլխավոր զղջումներիցս մեկը Ռուսաստանի հետ խաթարված հարաբերություններն են: Հիմա խորամուխ չեմ լինի մանրամասների մեջ, թե ով է դրա մեղավորը. մեզնից յուրաքանչյուրն ունի այդ հարցի ի°ր պատասխանը: Այժմ պետք է մտածել` ինչպես լուծել այն: