ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ


2008թ. փետրվարի 19-ի Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունները վճռորոշ նշանակություն ունեն մեր երկրի համար, որոնց ազատ, արդար եւ թափանցիկ անցկացումը եւս մեկ անգամ կհաստատի, որ Հայաստանը ժողովրդավարության ուղին որդեգրած երկիր է: Աներկբա է ընտրական գործընթացներում ԶԼՄ-ների դերն ու նշանակությունը: Այս առումով, մեզ համար հասկանալի են տարբեր միջազգային կազմակերպությունների կողմից ԶԼՄ-ների գործունեությանը տրվող գնահատականները: Միեւնույն ժամանակ արձանագրում ենք, որ երբեմն այդ գնահատականները միակողմանի են` հիմնված մեկ-երկու թերթի մեկնաբանությունների վրա: Դեռեւս երկու ամիս առաջ լրագրողական կազմակերպություններն ու լրագրողների համաժողովի մասնակիցները հանդես եկան հայտարարությամբ, կոչ անելով Հայաստանի ԶԼՄ-ներին, լրագրողներին` հավատարիմ մնալ խոսքի ազատության սկզբունքներին, ԶԼՄ-ներում հավասար պայմաններ ստեղծել նախագահական ընտրութ յունների անաչառ, հավասարակշիռ լուսաբանման համար, փոխադարձաբար լինել հանդուրժող, պահպանել մասնագիտական վարքականոնները: Հայաստանի լրագրող ները վճռական են` ձեռք բերված ժողովրդավարական արժեքների ու ավանդույթների պահպանման եւ ամրապնդման գործում: Կարեւորելով միջազգային կազմակերպությունների կարծիքը առաջիկա ընտրություններում լրատվամիջոցների վարքագծի մասին` միաժամանակ կոչ ենք անում նրանց` գնահատականներ տալիս հիմնվել լրատվական ամբողջ դաշտի անկողմնակալ, հավաստի դիտարկումների անմիջական արդյունքների վրա: Մենք մեր խնդիրն ենք համարում պաշտոնական քարոզարշավի ընթացքում պատշաճորեն իրականացնել մեր մասնագիտական լուրջ առաքելությունը եւ անաչառ լուսաբանել երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացները: